▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոբուսի պայթյունի «հեղինակն» ինքն էր պատրաստում պայթուցիկներ. մայրը մանրամասներ է պատմում

armlur.am-ը գրում է. Ապրիլի 25-ին՝ երեկոյան, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցում, խոշոր պայթյուն տեղի ունեցավ՝ ողբերգական հետևանքներով: 63 համարի երթուղային ավտոբուսում ալիքային պայթյունի հետևանքով 2 ուղևոր մահացավ, 8-ը՝ այդ թվում՝ վարորդը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Սկզբնական շրջանում տարբեր վարկածներ շրջանառվեցին՝ ահաբեկչություն, անփութություն, ինչ-որ մեկի կողմից հարազատների նկատմամբ վրեժխնդրության փորձ և այլն: Այսօր արդեն վարկածների մեծ մասը բացառվում են: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեպքը կենցաղային հողի վրա տեղի ունեցած անախորժությունների հետևանքն է: Մահացածների մեկի դին, որն անճանաչելի էր, պարզվեց պայթյունի չակերտավոր հեղինակինն է` Ռուբեն Բալյանինը: Իսկ ով է ահաբեկչի անուն ձեռք բերած Ռուբեն Բալյանը, ինչն էր նրան դրդել պայթուցիկ սարքը ձեռքին նստել երթուղային ավտոբուս, որտեղից էր այն ձեռք բերել, ուր էր գնում, և ի վերջո, ինչ էր իրականում տեղի ունեցել դեպքի օրը:

Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ փորձեցինք պարզել Բալյանի տարեց մորից՝ տիկին Կլարայից, ով, ի դեպ, անուղղակի կերպով հայտնվել է իրադարձության կիզակետում:

Տիկին Կլարան չի արդարացնում որդուն, ավելին՝ հայտարարում է, որ ինքը գիտակցում է որդու մեղքի ծանրությունը: Դժբախտության մեջ հայտնված կնոջ ցավը առավել քան մեծ է. արդյոք տարիներ առաջ որդու նկատմամբ տեղի ունեցած անարդարությունը չէ՞, որ նրան հոգեպես անառողջ է դարձրել: Արդյունքում տուժել են անմեղ և նրա հետ որևէ կապ չունեցող մարդիկ:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more