▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավրորայի» քարտուղարությունը` «հաց բերող» Արթուր Սարգսյանի առաջադրման մասին

Armtimes.com-ը գրում է.

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ «հաց հասցնող» Արթուր Սարգսյանի թեկնածությունն «Ավրորա» մրցանակի համար առաջադրելու նպատակով այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում մրցանակը տրամադրող հանձնաժողովին:

Կայքը «IDEA» հիմնադրամի միջոցով փորձեց հանձնաժողովից տեղեկանալ, թե արդյո՞ք քրեական հետապնդման ենթարկվող անձը կարող է հավակնել «Ավրորա» մրցանակին եւ այլն: Հիմնադրամի հանրային կապերի բաժնից նախ տեղեկացրեցին, որ «Ավրորա» մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին ընտրում է միջազգային անկախ ընտրող հանձնաժողովը: «Ավրորա» մրցանակի համահիմնադիրներն ու քարտուղարությունը որեւէ ազդեցություն չունեն ընտրող հանձնաժողովի որոշումների վրա:

Այսինքն՝ ընտրող հանձնաժողովի անդամներից, օրինակ, Ջորջ Քլունիի կամ Վարդան Գրեգորյանի կայացվելիք որոշման վրա ազդեցություն չի կարող ունենալ «Ավրորա» մրցանակի եւ 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«IDEA»-ից ստացած պատասխանից պարզ է դառնում նաեւ, որ հանձնաժողովն անարգել կարող է Արթուր Սարգսյանի թեկնածությունն առաջադրել, որպես «Ավրորայի» հավակնորդ: Պարզապես, հիշեցնենք, որ թեկնածու կարող է առաջադրել ցանկացած ոք ցանկացած անհատի՝ անկախ նրա կատարած արարքից, անկախ նրանից, թե նա քրեական հետապնդման է ենթարկվում կամ ենթարկվել: Թեկնածու չի կարող առաջադրվել այնպիսի մարդ, ով երբեւէ ընդգրկված է եղել որեւէ ահաբեկչական կամ ծայրահեղական գործունեության մեջ (այդ թվում՝ Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանության կամ այլ ոճրագործության):

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more