▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանը թող համեմատի, թե ինչի տակ է ստորագրել․ Փոստանջյան

Ավինյանը թող առաջադրանքը բացի ու համեմատի, թե ինչի տակ է ստորագրել․ Զարուհի Փոստանջյան

Դիտեք նաև՝

Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան15,15 Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները փակել են Նաիրի Զարյան փողոցը։ Նրանք «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ պահանջում են անհապաղ դադարեցնել տարածքում բազմահարկ շենքի շինարարությունը, որն ըստ նրանց ապօրինի է։ Ինչպես հայտնել էինք օրեր առաջ, այստեղ՝ Վրացական-Նաիրի Զարյան-Հրաչյա Քոչար խաչմերուկում, 14-ամյա երեխա էր վրաերթի ենթարկվել, որն ըստ Զարուհի Փոստանջյանի, տվյալ շենքի շինաշխատանքներում ներգրավված բեռնատար մեքենաների պատճառով է եղել, քանի որ դրանք մշտապես վթարային իրավիճակ են ստեղծում։
Ակցիայի ժամանակ իրավիճակը լարված է եղել փողոցում, անցնող մեքենաների վարորդների և ակցիայի մասնակիցների միջև վեճեր են սկսվել։
Հիշեցնենք, որ նույն խնդրով այսօր նաև քաղաքապետարանի դիմաց է եղել ակցիա։

***

«Առաջին հերթին դուք եք հակաիրավական արարքներ թույլ տալիս, որ երեխան ընկավ ավտոյի տակ․․․ Նայեք՝ ոնց են այս մեքենաներն այստեղից դուրս գալիս, վթարային իրավիճակ է ստեղծվում»,- ակցիայի ժամանակ դիմելով ոստիկանին՝ ասաց Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով՝ «Բաղյանը մի ահավոր ոստիկան է, չի կարգավորում վթարային իրավիճակը»։

«Նման բաներ մի՛ խոսեք, չի կարելի, որակումներ մի՛ տվեք, ավելորդ բաներ եք ասում»,- արձագանքեց ոստիկանը։

Փոստանջյանը հակադարձեց․ «Գնացե՛ք Ավինյան Տիգրանի հոր մոտ, «համբալի» դասեր սովորե՛ք»։

Նշենք, որ Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան15,15 Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները փակել են Նաիրի Զարյան փողոցը։ Նրանք «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ պահանջում են անհապաղ դադարեցնել տարածքում բազմահարկ շենքի շինարարությունը, որն ըստ նրանց ապօրինի է։ Ինչպես հայտնել էինք օրեր առաջ, այստեղ՝ Վրացական-Նաիրի Զարյան-Հրաչյա Քոչար խաչմերուկում, 14-ամյա երեխա էր վրաերթի ենթարկվել, որն ըստ Զարուհի Փոստանջյանի, տվյալ շենքի շինաշխատանքներում ներգրավված բեռնատար մեքենաների պատճառով է եղել, քանի որ դրանք մշտապես վթարային իրավիճակ են ստեղծում։

***

Ակցիայի ժամանակ վեճ ու լեզվակռիվ առաջացավ ոստիկանի ու Զարուհի Փոստանջյանի միջև։

«Հակաիրավական արարք մի՛ արեք, մի՛ սահմանափակեք այլ քաղաքացիների տեղաշարժը»,- դիմելով Փոստանջյանին՝ պահանջեց ոստիկանը,- տոնը իջեցրե՛ք, իրավունք չունեք ոստիկանի հետ նման կերպ խոսելու»։

«Թաթիկներդ իջեցրո՛ւ, դու իմ ծառայողն ես»,- պատասխանեց Փոստանջյանը։

Հիշեցնենք՝ Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան15,15 Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները փակել են Նաիրի Զարյան փողոցը։ Նրանք «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ պահանջում են անհապաղ դադարեցնել տարածքում բազմահարկ շենքի շինարարությունը, որն ըստ նրանց ապօրինի է։ Ինչպես հայտնել էինք օրեր առաջ, այստեղ՝ Վրացական-Նաիրի Զարյան-Հրաչյա Քոչար խաչմերուկում, 14-ամյա երեխա էր վրաերթի ենթարկվել, որը, ըստ Զարուհի Փոստանջյանի, տվյալ շենքի շինաշխատանքներում ներգրավված բեռնատար մեքենաների պատճառով է եղել, քանի որ դրանք մշտապես վթարային իրավիճակ են ստեղծում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more