▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանը նոր ոռոգման տեխնոլոգիաներն օգտագործում է միայն իր անձնական բիզնեսի համար․ Զարոկյան

Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա այն անապատն է, որը հարկատուներին արժեցավ 511,225,669 դրամ ($1.3 million USD) և Ավինյանը անվանում է «կանաչ» տարածքներ։ Ավինյանը, ով հիմնադրել է «Իրիգեյթ» ՍՊԸ անունով ոռոգման ընկերությունը, ակնհայտորեն նոր ոռոգման տեխնոլոգիաներն օգտագործում է միայն իր անձնական բիզնեսի համար, քանի որ քաղաքային ծառեր տնկելիս Ավինյանը նախընտրում է օգտագործել ձեռքի շլանգով ոռոգման դարավոր հին մեթոդը՝ կաթիլային կամ անձրևային ոռոգման համակարգերի փոխարեն։ Հետևաբար, բազմաթիվ չորացած նոր տնկված ծառերը ամբողջ Երևանում»։

Ավելի վաղ, Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր ներկայացրել ու գրել.

Սիրելի’ երևանցիներ,

Ստորև ներկայացնում եմ Նոր Նորք ՎՇ 6-րդ զանգվածի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից այգու բարեկարգման աշխատանքների արդյունքները։

Լանջի բետոնապատման, տասնյակ ծառերի հատման (դեպքով կա հարուցված վարույթ ՀՀ ընդերքի և տեսչական մարմնի կողմից) և կրկին ժամանակակից ոռոգման ցանցով, բայց ջրցանով ջրվող 3,5 հա տարածք։

«Բարեկարգման» ծրագրի վրա պետությունը՝ հարկատուների գրպանից ծախսել է 1 մլն 300 հազ. դոլարից ավել գումար (511.225.669 դրամ)։

Ինչ ստացավ Երևանն ու երևանցին՝

անտառապատման ենթակա լանջի բետոնապատված հատվածներ,

ջրցանով անարդյունավետ ջրվող, այրված՝ Երևանի կլիմային անհամապատասխան խեղճացած տնկիներ,

բացակայող սիզածածկ,

«Աննախադեպ ծավալի ավելացված կանաչ տարածքներ» հեքիաթի հերթական հատվածը։

Նայեք տեսանյութը և գնահատեք ինքներդ։

Աշխատանքիս բերումով՝ ԱՊՀ տարածքի մի քանի տասնյակ երկրներում նորաստեղծ այգիներ եմ տեսել, նման պատկեր միայն մեզ մոտ եմ հանդիպել։

Հարևան Վրաստանի այգիներին նայելով՝ կարելի է միայն հիանալ…

Սա էլ, երևի, հետհեղափոխական ցնծությունների շարքն է լրացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more