▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

 «Ավինյանը 16 տարվա աշխատանքս 10 րոպեում հողին հավասարեցրեց»․ քաղաքացի

Սոնա Աղեկյանը  տարածել է քաղաքացու ահազանգը՝ կից տեսանյութով․ «Հատուկ շնորհակալություն հարգարժան պարոն Ավինյանին , մեկ ընտանիք էլ անգործության մատնելու համար. ես հասկացա, որ այս երկրում պետք է միայն անօրինական կերպով ապրել , դու ցանկանում ես օրինական դաշտով ապրել, բայց քեզ խանգարում են. 16 տարվա աշխատանքս 10 րոպեում հողին հավասարեցրեց»։

Նշենք, որ օգտատերը ավելի ուշ հեռացրել է իր գրառումն, ինչի առիթով, թերևս, Սոնա Աղեկյանը հետևյալ գրառումն է կատարել․ «Իշխանության այս կամ այն շրջանակում անարդարության հետ բախված սիրելի՛ քաղաքացի,

մի՛ ընկրկիր։ Մենք քո կողքին ենք։ «Մայր Հայաստան»-ը քեզ հետ է՝ դու միայնակ չես։

Երբ մեր պայքարը միասնական է, մեզ ոչ ոք չի կարող վախեցնել, ոչ ոք չի կարող հետ կանգնեցնել։

Համախմբված ու վստահ քայլերով միայն կարող ենք հաղթահարել անարդարությունը։

Մի՛ մոռացիր՝ միասին մենք ուժ ենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more