▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավիաընկերությունները արգելում են ուղևորներին Samsung Galaxy Note 7 սմարթֆոնով ինքնաթիռ

Միացյալ Նահանգների կառավարությունն աննախադեպ քայլերի է գնում, որպեսզի մարդկանց արգելի Samsung Galaxy Note 7 սմարթֆոնով ինքնաթիռ նստել, քանի որ թռիչքի պատասխանատուները վախենում են, որ սմարթֆոնը կարող է ինքնաթիռի հրդեհման պատճառ դառնալ։

Պատասխանատու անձիք համառորեն պարտադրում են մարդկանց չլիցքավորել սմարթֆոնի մարտկոցը թռիչքի ընթացքում և այն չմիացնել։ Առավել նախընտրելի տարբերակ են համարում այն, որ ուղևորներն ընդհանրապես ինքնաթիռ չբարձրացնեն այդ սմարթֆոնները։

Սա պատմության մեջ առաջին անգամն է, որ թռիչքի պատասխանատուները զգուշացում են անում կապված ինչ-որ ստույգ սարքի հետ։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Samsung Galaxy Note 7-ի բռնկման ավելի քան 50 դեպք է գրանցվել, որոնցից ամենատպավորիչը եղել է Jeep տեսակի մեքենայի այրվելը՝ լիցքավորման դրված սմարթֆոնի հրկիզման պատճառով։

Samsung ընկերությունը սկսել է ետ կանչել բոլոր Galaxy Note 7 սմարթֆոնները՝ խոստանալով փոխարինել դրանք նորով. Galaxy Note 7-ի վաճառքը դադարեցվել է, մինչև կպարզվեն և կշտկվեն հրկիզման պատճառները։

 

Աղբյուր՝ ԲլոգՆյուզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more