▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյանների սպանությունը տեւել է 15 րոպե.Պերմյակովը փնտրել է նաեւ փող եւ ոսկյա իրեր. galatv.am

 

Հրապարկվեց Վ. Պերմյակովի նախաքննական ցուցմունքը: Նշենք, որ Պերմյակովն այն լսում է գլխիկոր, նա նստած է խցում, ձեռքերը եւ ոտքերը շղթայված չեն: Նախաքննության ցուցմունքում Պերմյակովը հայտնել է մանրամասներ, թե ինչպես է լքել բազայի տարածքը, այնուհետ հասել է Ավետիսյանների բնակարան, հանել է ապակին, այնուհետեւ բացել դուռն ու ներս մտել:
Ավտոմատ կրակահերթ է բացել Ավետիսյանների բնակարանում, հետո փոխել է հագուստը եւ հեռացել:
Ավետիսյանների հարազատները պատահական չեն համարում այն, որ ցուցմունք տալուց հրաժարվում է Վ. Պերմյակովը: «Իրեն ասել են՝ գնա նստի ու ձեն մի հանի, ինչի՞ պիտի խոսի, ի՞նչ խոսի, եթե մենակ ինքը չէ, հրահանգել են չխոսել»,-ասում է սպանված տանտիրուհու Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը:
Լրացված՝ 11:04
Ինչպես ավելի վաղ հրապարակել էր ԳԱԼԱ-ն, մեկնարկել է ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատաքննությունը` ռուսական 102-րդ բազայում: Դատական նիստը սկսվելուց րոպեներ անց տեսալուսանկարահանող սարքերի աշխատանքը դադարեցվեց:
Մեղադրյալ Վ. Պերմյակովը սկզբից եւեթ նշեց, որ հրաժարվում է ցուցմունք տալուց ու պնդում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Վ. Պերմյակովը հայտարարեց նաեւ, որ ամբողջությամբ ընդունում է իր մեղքը:
Հավելենք, որ նրա շահերը դատարանում ներկայացնող փաստաբանը հայ է՝ Դանիելյան ազգանունով:
Դատական նիստին մասնակցում են Ավետիսյանների հարազատները, նրանք ամբողջ ընթացքում արտասվում են: Ներկա են նաեւ նրանց փաստաբաններ Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանը, Լուսինե Սարգսյանը:

galatv.am-ը գրում է, որ մեկնարկել է ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատաքննությունը` ռուսական 102-րդ բազայում: Դատական նիստը սկսվելուց րոպեներ անց տեսալուսանկարահանող սարքերի աշխատանքը դադարեցվեց:
Մեղադրյալ Վ. Պերմյակովը սկզբից եւեթ նշեց, որ հրաժարվում է ցուցմունք տալուց ու պնդում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Վ. Պերմյակովը հայտարարեց նաեւ, որ ամբողջությամբ ընդունում է իր մեղքը:
Նրա շահերը դատարանում ներկայացնող փաստաբանը հայ է՝ Դանիելյան ազգանունով:

Դատական նիստին մասնակցում են Ավետիսյանների հարազատները, նրանք ամբողջ ընթացքում արտասվում են: Ներկա են նաեւ նրանց փաստաբաններ Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանը, Լուսինե Սարգսյանը: Հրապարկվեց Վ. Պերմյակովի նախաքննական ցուցմունքը: Նշենք, որ Պերմյակովն այն լսում է գլխիկոր, նա նստած է խցում, ձեռքերը եւ ոտքերը շղթայված չեն: Նախաքննության ցուցմունքում Պերմյակովը հայտնել է մանրամասներ, թե ինչպես է լքել բազայի տարածքը, այնուհետ հասել է Ավետիսյանների բնակարան, հանել է ապակին, այնուհետեւ բացել դուռն ու ներս մտել:
Ավտոմատ կրակահերթ է բացել Ավետիսյանների բնակարանում, հետո փոխել է հագուստը եւ հեռացել:
Ավետիսյանների հարազատները պատահական չեն համարում այն, որ ցուցմունք տալուց հրաժարվում է Վ. Պերմյակովը: «Իրեն ասել են՝ գնա նստի ու ձեն մի հանի, ինչի՞ պիտի խոսի, ի՞նչ խոսի, եթե մենակ ինքը չէ, հրահանգել են չխոսել»,-ասում է սպանված տանտիրուհու Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը:

Ավետիսյանների սպանությունը տեւել է 15 րոպե, նա Ավետիսյանների տանը մնացել է ընդամենը 15 րոպե: Վ. Պերմյակովը հայտնել է նաեւ, որ ինքն ավտոմատը վերցրել է, որ մարդկանց վախեցնի եւ փող վերցնի, որպեսզի կարողանա հասնել ՌԴ: Ըստ ցուցմունքի, նա ցանկացել է Թուրքիայով հասնել ՌԴ: Այդ իսկ պատճառով գումար է անհրաժեշտ եղել, եւ Ավետիսյանների տանը փնտրել է փող ու թանկարժեք իրեր բոլոր սենյակներում, բայց պայուսակներից մեկից վերցրել է 5000 դրամ:

Պերմյակովը նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ բազայից հեռանալու մտադրությունների մասին որեւէ մեկը չի իմացել: Նա այդ մասին չի պատմել ոչ մեկին:

Նա ասել է նաեւ, որ տանից դուրս գալուց հետո իր հետ վերցրած հեռախոսներից հանել է քարտերը եւ դեն նետել:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more