▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյանների սպանության գործով դատաքննությունն ավարտվեց, վճիռը՝ օգոստոսի 23-ին

 

Գյումրիում ավարտվեց Ավետիսյանների սպանության գործով դատաքննությունը։ Սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով վճիռը կհրապարակվի օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին: 

Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հրաժարվեց ճառից ու վերջին խոսքից։ Պերմայկովն ընդունել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։

Հիշեցնենք, որ  Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասելհրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներովտեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: 
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Հավելենք, որ ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more