▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետ Բարսեղյանն արձագանքել է քննարկումներին, որ սկսվել էին իր՝ «գեղեցկացրեցի ձեր տգեղությունը» արտահայտությունից հետո

Հաղորդավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում կիսվել է Լիլիթ Մարտիրոսյանի գրառմամբ, որում անդրադարձ է կատարված համացանցում վերջին օրերին քննարկման առիթ դարձած՝ Բարսեղյանի, երգչուհի Նանուլի և հաղորդավար Արա Ղազարյանի մասնակությամբ տեսանյութին։

«Տվյալ հոլովակը տարածվել է առանց աղբյուր նշելու, խոսակցությունից միտումնավոր կտրված հատվածով՝ իրական կոնտեքստը խեղաթյուրելով: Ավել դիտումներ հավաքելու համար նման մանիպուլյացիան անթույլատրելի է»,– ասված է գրառման մեջ:

Հրապարակման հեղինակը հիշեցրել է, որ տվյալ տեսանյութում պատկերված է նաև անչափահաս՝ Նանուլը․ «Դուք գիտակցաբար տարածում եք բովանդակություն, որը նպատակ ունի վարկաբեկել նրան»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ սոցցանցերում քննարկումների պատճառ է դարձել Բարսեղյանի՝ «գեղեցկացրեցի ձեր տգեղությունը» արտահայտությունը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more