Blognews.am-ը գրում է.
Զբոսաշրջիկների համար Hotels.Com պորտալի ներկայացուցիչները հարցում են կատարել տարբեր երկրներից ավելի քան 24.000 զբոսաշրջիկների շրջանում ամենայուրահատուկ բաների մասին, որոնցով նրանք զբաղվել են ուղևորությունների ընթացքում: Հարցվածների 7%-ը (մոտ 1.600 մարդ) նշել է, որ մարմնական հաճույքներին է տրվել վերելակում:
Միաժամանակ, ավելի քան 500 մարդ ասել է, որ վերելակում սեքսով են զբաղվել ոչ միայն սիրելիի, այլև բոլորովին անծանոթ մարդկանց հետ: Հարցման ամենակրքոտ մասնակիցները եղել են Հնդկաստանի բնակիչները: Այդ երկրում հարցվածների 20%-ն ասել է, որ սեքսով է զբաղվել շարժվող խցիկում:
Վերելակում սեքսով զբաղվելու թվով երկրորդ տեղում մեքսիկացիներն են՝ 13%: Երրորդ տեղում բրազիլացիներն են և ռուսները՝ 9%:
Շվեդիայի, Նորվեգիայի և Դանիայի միայն 4%-ն է ասել, որ կիրքն այնքան ուժեղ է եղել, որ չեն համբերել հասնել տուն կամ հյուրանոցի համար: Իսկ ֆինները նշել են, որ նախընտրում են հրապարակավ ցույց չտալ հույզերը: Ֆինլանդիայի բնակիչների միայն 3%-ն է վերելակում սեքսով զբաղվել:
Հարցման ամենահամեստ մասնակիցները ճապոնացիներն են եղել՝ 1%:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում