Tete A Tete հաղորդման ընթացքում Դիանա Տոռեսը խոսել է իր ընտանեկան կյանքի և մանկության դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դեռ փոքր տարիքից ականատես է եղել ծնողների միջև մշտական վեճերի և բռնությունների։ Նա պատմել է, որ ծնողները հաճախ են իրար ծեծել, իսկ այդ քաշքշուկների ժամանակ երբեմն ինքն էլ է հարվածներ ստացել։
Դիանան նաև հիշել է մի դեպք, երբ այդ քաշքշոցի ընթացքում իր ձեռքի մատները մնացել են ավտոմեքենայի դռան տակ, ինչը մինչ օրս ցավոտ հիշողություն է նրա համար։
Անդրադառնալով մոր մահվանը՝ Դիանան նշել է, որ նրա հեռանալուց հետո նույն դատարկությունն է զգացել, ինչ զգում էր նույնիսկ այն ժամանակ, երբ մայրը կենդանի էր։ Նրա խոսքով՝ իրականում իրեն մեծացրել է հորաքույրը, ում նա մեծ սիրով ու երախտագիտությամբ է հիշում։
«Ինձ մեծացրել է հորաքույրս, նա տղամարդ կին է»,- ասել է Դիանան՝ նշելով, որ իր ամենամեծ ցանկությունն այն է, որ հորաքույրը միշտ առողջ լինի և երկար ապրի։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝
***
Tete A Tete հաղորդման շրջանակում Դիանա Տոռեսը խոսել է նաև իր կյանքի դժվար և դեպրեսիվ շրջանների մասին՝ անդրադառնալով նաև TikTok-ում եթերներ վարելու պատճառներին։
Հարցին, թե արդյոք նա եթերների ժամանակ սթափ վիճակում է և որևէ բանի ազդեցության տակ չէ, Դիանա Տոռեսը պատասխանել է, որ միշտ սթափ է լինում։ Նրա խոսքով՝ եթեր մտնելու հիմնական նպատակը գումար աշխատելն է. նա երգում է և այդ կերպ փորձում է եկամուտ ստանալ։
Նա նաև նշել է, որ հաճախ եթերների ժամանակ բախվում է վիրավորանքների։ Ըստ նրա՝ որոշ օգտատերեր «ֆեյք» էջերով մտնում են եթեր և վիրավորական արտահայտություններ անում՝ երբեմն նույնիսկ վատաբանելով իր մահացած ծնողներին։ Դիանա Տոռեսի կարծիքով՝ նման իրավիճակներում որևէ մեկը դժվար թե կարողանա հանգիստ արձագանքել։
Խոսելով նաև թմրանյութերի և ալկոհոլի թեմայի մասին՝ նա նշել է, որ ալկոհոլ օգտագործում է միայն տոնական առիթներով, իսկ թմրանյութ երբևէ չի օգտագործել։
Զրույցի ընթացքում Դիանա Տոռեսը հիշել է նաև իր կյանքի ամենածանր դեպրեսիվ շրջանը։ Նրա խոսքով՝ մեծ հոգեբանական ցնցում է ապրել, երբ տեսել է իր հորեղբորը մահացած։ Այդ դեպքը այնքան ծանր ազդեցություն է ունեցել իր վրա, որ նա շուրջ վեց ամիս չի կարողացել դուրս գալ անկողնուց։
Այժմ դերասանուհին ֆինանսական ոչ կայուն վիճալում է, սակայն բաց համագործակցույթւոնների համար։


