Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Քիչ առաջ կառավարությունը 17.5 միլիոն դրամ հատկացրեց` Աբովյանում գտնվող հայ-ռուսական բարեկամության թանգարանի` վթարային վիճակում գտնվող շենքի վերանորոգման ՄԻԱՅՆ նախագծային աշխատանքների իրականացման համար։ Սա նշանակում է, որ նախագծային աշխատանքներից հետո Աստված գիտի ինչքան գումար են հատկացնելու շենքի վերանորոգման համար։ Ուզում եմ ասել` ինչ լավ ա, որ մենք միայն ռուսների հետ ենք բարեկամություն անում, և չունենք հայ-վրացական, հայ-իրանական, հայ-ֆրանսիական ու ի վերջո` հայ-ղազախական բարեկամության շենքեր։ Ավելի լավ ա հարկատուների էդ փողը տայիք` գնելու շտոգձեկագդայի ևս մեկ տարվա լիցենզիա, ինչպես արել եք նախորդ տարիներին։
Սարգիս Հարությունյան