Ավելի լավ չի լինի՝ Ձեզ արհեստական բանականությամբ փոխենք․ Պեդրո Զարոկյանը՝ Տիգրան Ավինյանին
Զարոկյանը նման առաջարկով հանդես եկավ, երբ Երևանի ավագանու նիստին քննարկվում էր «Երևանի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը։
«Նախագծում ասվում է, որ Երևանն ունի բարենպաստ միկրոաշխարհագրական դիրք։ Պարոն Ավինյան, բայց մի քանի շաբաթ առաջ դուք ասացիք, որ Երևանի վատ օդի պատճառը քաղաքի վատ աշխարհագրական դիրքն է։ Որպես դրա լուծում էլ այդ ժամանակ առաջարկեցիք ԱԲ-ով օդի կանխատեսումներ անել ու գործողություններ մշակել։ Երևանի խցանումները լուծելու համար էլ առաջարկեցիք ԱԲ-ով լուսացույցներ»,- նշեց Զարոկյանը։


