▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում Երևանում. կա 1 զոհ և 4 վիրավոր.shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 տանից վիճաբանության ձայներ են լսվում և հնչել են կրակոցներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը, Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Գասպարյանը: Դեպքի մասին Շենգավիթի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ներսես Մուրադյանը:

Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ս. Մաթևոսյանի հանձնարարությամբ ՀԿԳ ավագ քննիչ Ն, Մուրադյանը հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշված տանից հրազենային և կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել նույն հասցեի բնակիչներ. 57-ամյա Լևոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը և նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը: Իսկ մյուս վիրավորը Երևան քաղաքի Պապովի 58 տան բնակիչ, 25-ամյա Էդգար Մկրտչյանն է: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more