▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավագ շաբաթին Թաթուլը Համալիրում տժժցնում ա 12.000 հոգի,որ քրտնխաշ պարում են հնչող թուրքական երգերի տակ»

Վերջին օրերին համացանցում տարածում էր գտել մի տեսանյութ, որտեղ ադրբեջանական զույգը պատմում էր, թե ինչպես են այցելել Լոս Անջելեսում հայկական ռեստորան, որտեղ իրենց չափազանց լավ են ընդունել և անգամ իրենց համար երգել է երգիչը: «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում անդրադարձ եղավ այդ դեպքին, սակայն չնշվեց ո´չ ռեստորանի, ո´չ էլ երգչի անունը:

Մհերը խոսել է ռեստորանի մենեջերի հետ, ով հետևյալ բացատրությունն է տվել.

«Ըստ ռեստորանի աշխատակիցների` եղել է վրացիների խումբ, որոնց շարքերում եղել են նաև 2 ադրբեջանցիներ, ինչի մասին աշխատակիցները նախապես չեն իմացել»:

Մհերը հավելեց, որ 44 օրյա պատերազմից հետո ադրբեջանցիների դիմաց Բաքվի մասին երգելը իր համար չունի որևէ պարզաբանում: Ինչպես նաև հավելեց, որ տվյալ երգչին կատարման ընթացքում մենեջերն ընդհատել է և նա աշխատանքից հեռացված է:

Արա Ղազարյանն անդրադառնալով թեմային` նշեց, որ պետք չի էդպես կուրծք ծեծել, այն դեպքում,  երբ թուրքերը Հանրապետության հրապարակում երգում են,պարում են, երբ ամեն  քայլափոխի պետք է լինեն ԱԱԾ աշխատակիցներ, երբ Զատկի նախօրեին տեղի է ունենում Թաթուլի մենահամերգը, երբ մի քանի մետր այն կողմ Ծիծեռնակաբերդն է, դա տեղի էր ունենում մի քանի օր առաջ Ապրիլի 24-ից:Արայի խոսքով` չի կարելի  մի փոքր ռեստորանի, ճղճիմ երգչի հարցը լայնամասշտաբ քննարկել ու չանդրադառնալ Թաթուլի` 12.000 հանդիսատեսով համերգին.

«Ավագ շաբաթվա ընթացքում, Թաթուլը դնում համալիրում տժժցնում ա 12.000 հոգի, խրախճանք ժանտախտի ժամանակ, էսպես կոտորելով, սպանված, քրտնխաշ պարում են, հնչումա բացառապես թուրքական երգեր: Գեղեցիկ , ինտելեգենտ, մաքուր հայերենով հայ աղջիկը քայլումա Երևանի փողոցում և լրագրողին ասում, որ ինքը նախորդ օրը մասնակցելա Թաթուլի համերգին:Ու հավելում, որ մեծ հաճույքա ստանում այդ երաժշտությունից: Մենք ունենք փաստը, որ մենակ Նիվեքով, չոլկով տղերքը չէին գնացել, և էդ աղջիկները հաճույքի վայելքներ էին ապրում համերգի ժամանակ`անգիր երգելով բոլոր երգերը: Ինձ հետաքրքրում է`հիմա ո՞րն է մեր երաժշտությունը, սա տարիների դեգրադացման արդյունքում եղավ»:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more