ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում օրերս տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հանդիպումը, որի ժամանակ նախարարն անդրադարձել է կրթության ոլորտի այն 2 հիմնական խնդիրն երին, որոնք հրատապ լուծում են պահանջում: Դրանցից մեկը վերաբերում է ավագ դպրոցին, մյուսը՝ մագիստրանտական կրթությանը: Նախարարի համոզմամբ՝ երկուսն էլ սովորողներից զուր ժամանակ և կյանքից 2 տաչօ են խլում:
«Այն ծանրաբեռնվածությունը, որ մենք դնում ենք ավագ դպրոցի վրա, չի նպաստում, որ այդ դպրոցը կատարի իր առաքելությունը: Անհրաժեշտություն կա ավագ դպրոցը բեռնաթափելու, կոնտենտով, այսինքն՝ իմաստով լցնելու եևևհնարավորություն ստեղծելու, որ դրանք իսկապես դառնան գերազանցության կենտրոններ, որովհետև ավագ դպրոցը պիտի դառնա այն ուժը, որը 9-ամյա կրթությունից հետո երեխային օգնել կյանք մտնելու»,- փաստեց Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ ավագ դպրոցի ծրագրերը հիմնական դպրոցի ծրագրերի մեխանիկական շարունակությունն են:
Նախարարի համար անհասկանալի է, թե ինչու պետք է ավագ դպրոցում լինի վեց ավարտական քննություն: Նրա խորին համոզմամբ՝ հենց այդ ծանրաբեռնվածությունն է ստիպում շատ ծնողներին ոչ թե երեխաներին դպրոց ուղարկել, այլ ընդամենը երկու-երեք առարկաներ պարապելով՝ նախապատրաստել բուհի ընդունելության քննությանը:
Անդրադառնալով մագիստրոսական կրթությանը՝ Լևոն Մկրտչյանը փաստեց, որ այն բակալավրի կրթություն ստացած ուսանողին որևէ նոր բան չի տալիս:
«Մեր երկրում օրենքն ասում է, որ բակալավրի կրթությունը լիարժեք բարձրագույն կրթություն է: Դա նշանակում է, որ բակալավրից հետո մագիստրատուրայում սովորողը պետք է ստանա ինչ-որ նոր որակ: Երբ որ մենք մագիստրատուրայում ասում ենք՝ կա՛մ երկու քննություն տուր, կա՛մ դիպլոմային գրիր, սա արդեն նշանակում է, որ մագիստրանտական կրթության առաքելությունը մենք ոչնչացնում ենք: Արդյունքում ստանում ենք ավելորդ երկու տարի, որովհետև մագիստրատուրայում չենք տալիս որակ, որը հասու չէ բակալավրին»,- ընդգծեց ԿԳ նախարարը: