Aravot.am-ը գրում է.
Շիրակի մարզի «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատու Արամ Հակոբյանը, որը Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհի մասնակիցներից է, կայքին փոխանցեց, որ այս պահին հարաբերական անդորր է, դեռ շարունակվում են բանակցությունները, երկուստեք՝ ո՛չ իրենք, ո՛չ էլ ոստիկանները չեն ուզում արյունահեղություն: Վերջիններս, ըստ նրա, խոստացել են ոչինչ չանել, չկրակել գիշերվա ընթացքում: Նա հույս հայտնեց, որ մինչև լուսաբաց հարցը հանգուցալուծում կստանա:
«Արյունահեղություն չենք ուզում. մենք մեր դիրքերում ենք, ոստիկանները՝ իրենց: Մենք մեր պահանջներն արդեն ներկայացրել ենք՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին ու հստակ դիրքորոշում ունենալ Ղարաբաղյան խնդրի շուրջ»:
Մեր հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ ոստիկանության պարեկային գնդի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Վանոյանը զոհվեց, ո՞վ կրակեց նրա վրա, Արամ Հակոբյանն ասաց. «Մենք մարդ սպանելու մտադրություն բացարձակապես չենք ունեցել, մենք պահանջում էինք, որ իրենք հանձնվեին, չկրակեին, վերջը սա քաղաքական գործընթաց է: Նրանցից այդ մեկը սկսեց կրակել, ատրճանակում 9 փամփուշտ ուներ, 9-ն էլ կրակեց, վիրավորեց մեր ընկերներից մեկին, մերոնք էլ ստիպված ինքնապաշտպանության համար կրակեցին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում