Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Արա Պողոսյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Թուրքի հետ խաղաղությունն հենց այս տեսքն է ունենալու, սա հիշե‘ք։ Թուրքը երբեք չի փոխվի, և թուրքի համար ՀԱՅԸ միշտ մնալու է որպես «գյավուր», ում պետք է ոչնչացնել։ Այս հարցումն ու հարցնում ծեծի ենթարկելը հենց դրա վառ ու անթաքույց ապացույցն է.
Հարցազրուցավար.
Նա (Աթաթուրքը) մեր երկրի հիմնադիրն էր։
Հարցվող անցորդ.
-Ինքն ի՞նչ է արել։
Հարցազրուցավար.
Նա թույլ չի տվել, որ դու դառնաս ՀԱՅ։
Հարցվող անցորդ.
- Տո հենց ինքն է ՀԱՅ։
Այս պատասխանից հետո անցորդի վրա հարձակվում և սկսում են հայհոյել ու ծեծի ենթարկել։ Այո‘, սիրելի հայրենակիցներ, ՀԱՅ-ը նրանց համար միշտ լինելու է հայհոյանք, և հայի հեղ խաղաղությունը ունենալու է միայն արյան հոտ ու արյան գույն»։
Դիտեք նաև՝