▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատելու հնարավորություն հաշմանդամություն ունեցող անձանց համար

Դեկտեմբերի 24-ին Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կայացել է «Ունիսոն» ՀԿ-ի հիմնադրած «Ունիսոն-Ստուդիա» սոցիալական ձեռնարկության բացման արարողությունը: Հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվական ոլորտում ուսուցման և աշխատանքի այս հնարավորությունը ընձեռվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ իրականացվում է «Ունիսոն» ՀԿ-ի և այլ գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ:

Լուսանկարահանում և տեսանկարահանում, գրաֆիկական ձևավորում և տեսանյութերի մշակում. այս մասնագիտություններին կտիրապետեն դասընթացներին մասնակցողները, որոնց մի մասն արդեն իսկ պատրաստ է իր գիտելիքները փոխանցել այլ ցանկացողների: Լավագույն ցուցանիշների հասած շրջանավարտներին «Ունիսոն-Ստուդիա»-ն կապահովի աշխատանքով:

Լուսանկարները` Գերման Ավագյանի 

72157649500840087

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more