Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Կարծում եմ, որ պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատումը չի լուծի այն հարցերը, որ տարիների ընթացքում կուտակվել են բանակում և որ սրությամբ դրսևորվեցին ապրիլյան բախումների օրերին, որքան էլ նախարարության ներկայացուցիչը փորձի հերքել դրանք:
Որովհետև աշխատանքից ազատվածներին փոխարինելու են նրանք, ովքեր ձևավորվել են նույն մթնոլորտում, ինչ ազատվածները: Բանակը որպես հասարակության հայելի իր մեջ կրում է բոլոր այն բացասական կողմերը, որոնք առկա են հենց հասարակության մեջ, և բանակն իսպառ մաքրելու համար անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ ողջ հասարակության առումով, ինչը խիստ ցավալի և քաղաքական մեծագույն խիզախություն պահանջող գործընթաց է լինելու: Բայց այն այլընտրանք ուղղակի չունի, եթե ցանկանում ենք պահպանել մեր պետականությունը, և ոչ թե լքել մեր հայրենիքը: