Մեծ քաղաքականությունը խորամանկ ու անողոք բան է։ Օրինակ՝ Պուտինը մի անգամ որոշեց ջենթլմեն լինել ու փրկել գեղեցիկ տիկնոջը ցրտից և նրա ուսերին ծածկոց գցեց, և հանկարծ բոլորը սկսեցին նրան անտակտության մեջ մեղադրել։ Սա օրինակ է, թե ինչպես կարող են ազնիվ պոռթկումները խայտառակության վերաճել:
Սակայն հայտնի են նաև բազմաթիվ դեպքեր, երբ համաշխարհային առաջնորդները հրապարակայնորեն խայտառակ են եղել ավելի պրոզայիկ պատճառներով։ Time պարբերականը փորձել է հիշել դրանցից ամենաուշագրավները։
1. Ջորջ Բուշ և Անգել Մերկել
2006 թվականին «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ, որն անց էր կացվում Սանկտ Պետերբուրգում, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն անսպասելիորեն սլացավ դեպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նստած էր սեղանի շուրջ, և բառիս բուն իմաստով սկսեց ճզմել նրա ուսերը։ Ֆրաուն ակնհայտորեն ցնցված էր ու շփոթված և անգամ փորձեց ազատվել օտար ձեռքերից, բայց վերջին պահին զսպեց իրեն ու կաշկանդված ինչ-որ ժեստ արեց։
2. Նիկոլյա Սարկոզի (և Վլադիմիր Պուտին)
2007 թվականի G8-ի գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ուշացած ներկայացավ մամուլի ասուլիսին՝ արդարանալով «Միսյե Պուտինի հետ ունեցած երկարատև երկխոսությամբ»։ Սակայն ակնհայտ էր, որ նա սթափ վիճակում չէ, որովհետև Սարկոզին ճոճվում էր, անտեղի քրքջում, ծամածռություններ անում և չգիտեր, թե ինչպես սկսի միջոցառումը։ «Ի՞նչ եք դուք գերադասում։ Ես հարցերի պատասխանե՞մ»,-անմեղ տեսքով հետաքրքրվեց լսարանից ապշած Սարկոզին։
3. Բորիս Ելցին
ՌԴ առաջին նախագահը, թերևս, ամենամեծ «բոցավիկն» է ժամանակակից պատմության մեջ։ Ինչ-ինչ, բայց զվարճացնելու արվեստում նրա հավասարը չկար, չնայած որ իր հայրենակիցներին նրա ամեն հերթական «բոցը» ստիպում էր ամոթից կարմրել, իսկ արտասահմանյան կոլեգաներին՝ ցնցվել մինչև հոգու խորքը։
4. Բիլլ Քլինթոն
Երկիր ղեկավարելը հոգնեցնող ու բավականին ձանձրալի բան է։ Համենյան դեպս, Բիլլ Քլինթոնը ոչինչ չէր կարող անել ու պարզապես քնով անցավ Մարտին Լյութեր Քինգի օրվան նվիրված ոգեշնչող ճառի ժամանակ։
5. Ջորջ Բուշ ավագ
Երբեմն էլ առաջին դեմքերին «քաշում» է իրենց օրգանիզմը, և դրա դեմ ոչինչ անել չես կարող։ Օրինակ՝ ավագ Ջորջ Բուշը մի անգամ փսխեց ուղիղ Ճապոնիայի վարչապետ Կիիչի Միյադզավուի վրա 1992 թվականին տեղի ունեցած պաշտոնական ընթրիքի ժամանակ, ինչից հետո նախագահը կորցրեց գիտակցությունը և ընկավ հարևանի վրա։ Օգնության նետվեցին նրա կինը՝ Բարբարա Բուշը, թիկնապահները և անգամ Գաղտնի ծառայության գործակալները, բոլորը մեկ մարդու պես, ինչպես երևում է այս պատմական տեսագրության վրա։ Նրանցից մեկը նույնիսկ մագլցեց ուտեստներով լի սեղանի վրա։
6. Ջերալդ Ֆորդ
ԱՄՆ միակ նախագահը, ով նշանակվել էր այդ պաշտոնին, այլ ոչ թե ընտրվել, միայն մի անգամ նախագահեց, որի ընթացքում, թերևս, նրա հետ կապված ամենահիշարժան դրվագն այն էր, որ Ֆորդն ընկավ ինքնաթիռի տապից։ Պաշտոնական այցով ժամանելով Ավստրիա 1975 թվականին՝ նա սայթաքեց անձրևից թրջված աստիճանների վրա ու, բառիս բուն իմաստով գլորվելով, հայտնվեց Ավստրիայի դաշնային կանցլեր Բրունո Կրայսկու ոտքերի առջև։
Ավելու ուշ արդեն իր հայրենի Միչիգանում Ֆորդը կրկին սայթաքեց ինքնաթիռ բարձրանալիս, բայց, բարեբախտաբար, այս անգամ ամեն ինչ ավելի բարեհաջող ավարտ ունեցավ։ Երկու միջադեպերն էլ տեսագրվել են։
7. Սիլվիո Բեռլուսկոնի
Իր խայտառակ էջը (և ոչ միայն մեկը) նորագույն պատմության մեջ ունի նաև Սիլվիո Բեռլուսկոնին։ Ես չեմ թվարկի նրա բոլոր կիքսերը, փոխարենը կկենտրոնանամ միայն մեկի վրա, որը երբեք չեն մոռանա ամերիկացիները։ Երբ ԱՄՆ-ում առաջին անգամ նախագահ ընտրվեց սևամորթ մարդ, Իտալիայի վարչապետն, ով այդ պահին Մոսկվայում էր, ասաց, որ Օբաման «երիտասարդ, գեղեցիկ ու հիանալի արևայրուքով» է։ Շատերն այս կատակը համարեցին հիմար և նույնիսկ ռասիստական, բայց այն այնքան էր դուր եկել Բեռլուսկոնիին, որ նա կրկնեց այն արդեն Օբամայի հետ հանդիպման ժամանակ։
Դեսից-դենից