▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողները՝ ըստ Forbes-ի

 

tert.am-ը գրում է, որ Ամերիկյան Forbes հեղինակային ամսագիրը ներկայացրել է 2014-2015-ին ամենաբարձր վարձատրվող գրողների ցանկը։ Ամսագիրը ցանկը կազմելու ժամանակ օգտվել է տպագիր, էլեկտրոնային և աուդիոգրքերի տվյալներ պարունակող Nielsen BookScan համակարգից, որը նաև ներառում է հեղինակների ստեղծագործությունների էկրանավորումից ստացված եկամուտների մասին տեղեկություններ։

Ջեյմս Պետերսոն

 Джеймс Паттерсон forbes, доход, писатель, рейтинг

 

Եկամուտը՝ 89 մլն դոլար

Երկիրը՝ ԱՄՆ

Ջեյմս Պատերսոնը վերջին տարում հեղինակել է 16 գրքեր։ Նրա վեպերը վաճառվել են 30 մլն օրինակով։ Նրա հեղինակած յուրաքանչյուր գիրքը վերջին տարիներին մշտապես զբաղեցնում է առաջին տեղը New York Times-ի ամենաշատ վաճառվող գրքերի ցուցակում։ Հետաքրքրական է, որ Պետերսոնը թվային տեխնոլոգիաների դարում մինչև այժմ իր բոլոր ստեղծագործությունները գրում է ձեռքով:

Ջոն Գրին

  Джон Грин forbes, доход, писатель, рейтинг

Եկամուտը՝ 26 մլն դոլար

Երկիրը՝ ԱՄՆ

Ջոն Գրինի ամենահայտնի վեպը 2012-ի «Մեղավորն աստղերն են» գիրքն է, որի հիման վրա նկարահանված ֆիլմն անցյալ տարի 307 մլն դոլար է հավաքել համաշխարհային վարձույթում։ Ջոն Գրինը նաև ակտիվ վիդեոբլոգեր է, որտեղ նա խոսում է տարատեսակ գիտական և տեխնոլոգիական նորամուծությունների մասին։ 

Վերոնիկա Ռոտ

Вероника Рот forbes, доход, писатель, рейтинг

Եկամուտը՝ 25 մլն դոլար

Երկիրը՝ԱՄՆ

26-ամյա Ռոտը ռեյթինգի ամենաերիտասարդ գրողն է, ով այս տարի աշխատել է 25 մլն դոլար, որը 8 մլն դոլարով ավելին է քան անցյալ տարի։ Նրա հեղինակած «Դիվերգենտ» գիրքը 2014-ին վաճառվել է 3.9 մլն օրինակով։ Գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։ 

 

Դանիելա Ստիլ

 Даниэла Стил forbes, доход, писатель, рейтинг

Եկամուտը՝ 25 մլն դոլար

Երկիրը՝ ԱՄՆ

Ստիլն իր 40-ամյա կարիերայի ընթացքում հեղինակել է 94 վեպեր, որոնցից առաջինը դուրս է եկել 1973-ին։ Ընդհանուր առմամբ, նրա հեղինակած գրքերն աշխարհում վաճառվել են ավելի քան 600 մլն օրինակով։

Ջեֆ Քիննի

Джэфф Кинни forbes, доход, писатель, рейтинг

Եկամուտը՝ 23 մլն դոլար

Երկիրը՝ ԱՄՆ

«Թուլամորթի օրագիրը» մանկական գրքի հեղինակ Ջեֆ Քիննին շարունակում է հաջողակ գրողի կարիերան՝ երկու դպրոցականների արկածների մասին պատմելով։ Նրա վերջին The Long Haul գիրքը վաճառվել է 1.4 մլն օրինակով։ Քիննիի գրքերը թարգմանվել են շուրջ 45 լեզուներով։ 

 

Ջանետ Իվանովիչ

 Джанет Иванович forbes, доход, писатель, рейтинг

Եկամուտը՝ 21 մլն դոլար

Երկիրը՝ ԱՄՆ

Գրող Ջանետ Իվանովիչը Ստեֆանի Պլամի մասին հայտնի դետեկտիվ վեպերի շարքի հեղինակն է։ Վերջին տարում նա հրատարակել է ևս 3 նոր գրքեր, որոնց թվում՝ Top Secret Twenty-One գիրքը։

 

Ջոան Ռոուլինգ

 Джоан Роулинг forbes, доход, писатель, рейтинг

Եկամուտը՝ 19 մլն դոլար

Երկիրը՝ Մեծ Բրիտանիա

 «Հարի Փոթեր» հայտնի արկածային վեպի հեղինակ Ռոուլինգը վերջերս դետեկտիվ վեպեր է գրում։ Չնայած նրա շարունակական աշխատանքին, նա միևնույնն է կայուն եկամուտ է ստանում կախարդ դեռահասի մասին վեպերի էլեկտրոնային տարբերակների վաճառքից։ 

 

Ստիվեն Քինգ

 Стивен Кинг forbes, доход, писатель, рейтинг

Եկամուտը՝ 19 մլն դոլար

Երկիրը՝ ԱՄՆ

 Ստիվեն Քինգն իր առաջին գրքի հրատարակումից ի վեր աշխատել է ընդհանուր առմամբ 433 մլն դոլար։ 2013-ին նա հրատարակել է «Դոկտոր քուն» նոր վեպը, որը հայտնի «The Shining» ստեղծագործության շարունակությունն է։ 

 Է.Լ. Ջեյմս 

Э. Л. Джеймс forbes, доход, писатель, рейтинг

Եկամուտը՝ 12 մլն դոլար

Երկիրը՝ Մեծ Բրիտանիա

«Մոխրագույնի 50 երանգները» գրքի հեղինակ Է.Լ. Ջեյմսը շարունակում է եկամուտներ ստանալ գրքի հրատարակումից և դրա էկրանավորումից հետո։ Forbes-ը հիշեցնում է, որ 2013-ին գիրքը համարվել է աշխարհի ամենաշատ վաճառված գիրքը, որի ժամանակ Ջեյմսն աշխատել է 95 մլն դոլար։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more