▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի ամենաատելի 10 երկրները

Blognews.am-ը գրում է.

Սերն ու ատելությունն ամենաուժգին զգացումներն են, որոնք հնարավոր չէ թաքցնել շրջապատից, որովհետև նույնիսկ եթե մենք բառերով դա չարտահայտենք, մեր դեմքի արտահայտությունն ու վերաբերմունքը կբացահայտեն ու կփոխանցեն այն։ 
Որոշ երկրներ սիրված, մյուսներն ատելի են մարդկանց կողմից՝ ամենատարբեր գործոնների պատճառով։ Երկրներն ատելու հիմնական պատճառները, թերևս, այս երկրների կառավարություններն ու մարդիկ են։ Ինչևէ, եկեք տեսնենք, թե որ երկրներն են առավել ատելի աշխարհի մարդկանց համար, և որոնք են դրա հիմնական պատճառները։

 10  Սաուդյան Արաբիա

Այս երկրում իշխում են կրոնական օրենքները (իսլամական օրենքներ), և այստեղ գործածվող պատիժները, ինչպես օրինակ՝ քարկոծելը, մտրակելն ու անդամահատելը վայրենի ու ծայրահեղ դաժան են համարվում։ Կանայք այստեղ ազատ չեն և տնից դուրս գալիս ստիպված են իրենց ամբողջովին ծածկել սև հագուստով, նույնիսկ դեմքը։ Նրանց չի թույլատրվում միայնակ որևէ տեղ դուրս գալ՝ առանց արական սեռի բարեկամի ուղեկցության։ Բոլոր այս պատճառները բավարար են զբոսաշրջիկներին՝ այս երկիր այցելելուց խուսափելու համար։ Երկիրը մարդկանց անհրաժեշտ ազատություն ու հարմարավետություն չի ապահովում, հատկապես կանանց համար, ահա թե ինչու այն ժողովրդականություն չի վայելում։

 9  Թուրքիա

Թուրքիայի նկատմամբ ատելությունը վերջերս ավելիս սրվեց, և պատճառը ոչ թե երկրի բնակիչները, այլ դրա կառավարությունն է, որն ամեն ինչ անում է քաղաքակիրթ ու աշխարհիկ երևալու համար, մինչդեռ իրականում աջակցում է Սիրիայում իրականացվող ահաբեկչությանը։ Թուրքիան ատում են նաև Հայոց ցեղասպանության համար, որն իրականացվեց Օսմանյան կայսրության կողմից, և որի հետևանքով 1.5 միլիոն մարդ զոհվեց։ Չնայած իրականացված ցեղասպանության մասին հայտնի է ողջ աշխարհին, այնուամենայնիվ, թուրքական կառավարությունը դեռևս ժխտողական քաղաքականություն է վարում։

 8  Իրան

Այս դեպքում էլ երկիրն ատելու պատճառը ոչ թե բնակիչներն, այլ դրա կառավարությունն է։ Երկիրը ռազմական  ամբիցիաներ ունի ոչ միայն հարևան շրջանների, այլև ամբողջ աշխարհի հանդեպ։ Այն աջակցում է աշխարհի տարբեր երկրներում իրականացվող ահաբեկչություններին, խախտում մարդու իրավունքները, ահաբեկում աշխարհն ատոմային իր ամբիցիաներով և հայտնի է աշխարհի տարբեր երկրների հանդեպ ունեցած թշնամական վերաբերմունքով, հատկապես հզոր երկրների նկատմամբ։

 7  Հնդկաստան

Այս երկրում հիմնական խնդիրը խտրականությունն է, և այլատյացության հիմնական պատճառները հնդիկների համար գույնը, ռասայական պատկանելիություն ու գենդերն են, ինչը շատ զբոսաշրջիկների ստիպում է հրաժարվել այս երկիր ճանապարհորդելուց։ Երկիրն այնքան էլ անվտանգ չէ, քանի որ այստեղ չափազանց շատ են բռնաբարության դեպքերը, ավելին՝ դրանք գնալով աճում են, և սա նույնպես այն հիմնական պատճառներից մեկն է, որ զբոսաշրջիկները, հատկապես՝ կանայք, խուսափում են այս երկրից։ Թերևս կարելի է ավելացնել նաև երկրի ոչ բարիդրացիական հարաբերությունները հարևան երկրների հետ։

 6  Միացյալ Թագավորություն

Այն ատում են իր սարսափելի անցյալի համար։ Աշխարհի շատ մարդիկ կարծում են, որ այս երկիրն ագահ է, քանի որ այն տիրել է Երկրի ¼ մասին և առաջինն էր, որ աշխարհին ներկայացրեց ստրկության համակարգը։ Այն քաղաքացիական պատերազմներ հրահրեց, ճնշումներ գործադրեց ու թալանեց շատ երկրների, բաժանեց ու կազմալուծեց տարբեր մայրցամաքներում գտնվող մի քանի երկրներ և այսօր էլ ներգրավված է աշխարհում տեղի ունեցող շատ պատերազմներում։ Այն կործանեց Հնդկաստանն ու դրա կրթական համակարգը։

 5  Ռուսաստան

Ռուսաստանն ատող շատ երկրներ եվրոպական երկրներն են, ավելի կոնկրետ՝ այն երկրները, որոնք ժամանակին Սովետական Միության կազմում էին գտնվում, քանի որ Ռուսաստանը կործանել է այդ երկրների մշակույթն ու կրոնը, միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձել։ Այժմ էլ Ռուսաստանը մեղադրվում է աշխարհը տիրելու ամբիցիաներ ունենալու, ինչպես նաև տարբեր երկրներ օկուպացնել ցանկանալու մեջ, ինչպես օրինակ՝ Ուկրաինան և Վրաստանը։

 4  Հյուսիսային Կորեա

Նրանք, ովքեր ապրում են այս երկրում, տառապում են ազատության սահմանափակումից, նույնիսկ համացանցն այստեղ գրաքննվում է։ Երկիրն ունի թույլ ենթակառուցվածքներ, ցածր կենսամակարդակ, և այս ամենը՝ միջուկային զենքի արտադրման պատճառով։ Այն ահաբեկում է աշխարհին միջուկային պատերազմով, հայտնի է հարևան երկրների հանդեպ ունեցած ագրեսիվ վերաբերմունքով և մեկուսացված է ամբողջ աշխարհից, իսկ դրա բնակիչները հավատացած են, որ իրենցից բացի՝ մնացած ողջ աշխարհը չար է։

 3  Չինաստան

Չինաստանն առաջինն է ամբողջ աշխարհում մահապատիժների իրականացման բարձր թվով։ Այն հայտնի է անորակ ու կեղծ ապրանքների արտադրությամբ, որոնք այնպիսի մահացու հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում, ինչպես, օրինակ, քաղցկեղն է։ Այն չի հարգում միջազգային օրենքները, նույնիսկ նրանք, որոնք վավերացրել է։ Չինաստանի աճող տնտեսությունը հնարավորություն է տալիս այս երկրին մարտահրավերներ նետել հարևան երկրներին ու ամբողջ աշխարհին, այդ թվում՝ զարգացած ու հզոր երկրներին։ Այն աշխարհի ամենախոշոր նավթարտադրող երկրներից է, ինչևէ, դրա արտադրությունը բավարար չէ, և այն նաև ներկրում է նավթը՝ արտադրությունը գերազանցող պահանջարկը բավարարելու համար՝ դարձնելով այս երկիրն աշխարհի ամենախոշոր ներկրողը, ինչը բարդացնում է խնդիրն ու երկիրն էլ ավելի վտանգավոր հակառակորդ դարձնում աշխարհի շատ հզոր երկրների համար։

 2  Իսրայել

Պաղեստինի հետ Իսրայելի ընթացիկ պատերազմը, մարդկանց ազատազրկումը, մարդու իրավունքների խախտումներն ու նույնիսկ առանց անմեղ մարդկանց ու մեղավոր բանտարկյալների միջև տարբերություն դնելու անգթորեն մարդկանց սպանելը, այդ թվում՝ կանանց, ծերերին, երեխաներին ու նույնիսկ նորածիններին, այն ատելի են դարձնում շատերի համար։ Երբեմն այս ատելությունը սրվում է և բոյկոտների ու ցույցերի պատճառ դառնում ոչ միայն հարևան երկրներում, այլև աշխարհի այլ երկրներում։ Իսրայելցիները շատերի համար ընդունվում են որպես նացիստներ, քանի որ նրանք խոշտանգում են ու սպանում բազմաթիվ անմեղ մարդկանց։

 1  ԱՄՆ

ԱՄՆ-ն Իսրայելի ամենահզոր և հավատարիմ դաշնակիցն է ամբողջ աշխարհում, և սա է այն հիմնական պատճառը, որ ԱՄՆ-ն այդքան ատելի է հատկապես այն մարդկանց կողմից, ովքեր ատում են Իսրայելը՝ Պաղեստինի նկատմամբ ունեցած իր թշնամական վերաբերմունքի համար։ Բացի այդ, կան նաև այլ գործոններ, որոնք ստիպում են աշխարհի տարբեր երկրներում բնակվող մարդկանց ատել ԱՄՆ-ն, ինչպես օրինակ՝ մի քանի երկրներ կործանելն ու տարբեր պատրվակներով պատերազմներ սկսելը, որոնք սկսելու պատճառն ի վերջո սխալ էր դուրս գալիս, ինչպես դա պատահեց Իրաքի դեպքում, և ինչը կկրկնվի ապագայում նաև այլ երկրների պարագայում, ինչպես, օրինակ, Սիրիայի դեպքում։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more