▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհը նշում է երգիծանքի և հումորի օրը. ապրիլմեկյան ամենահայտնի կատակները

Երգիծանքի և հումորի օրն ամբողջ աշխարհում նշվում է ապրիլի 1-ին:

Համաշխարհային տոնը սիրված է և նշվում է աշխարհում: Ընդունված է այս օրը կատակներ անել և փորձել ինչ-որ մեկին համոզել, թե հենց դա է ճշմարտությունը:

Ավանդաբար Նոր Զելանդիայում, Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Հարավային Աֆրիկայում կատակներ են անում մինչև կեսօր: Դրանից հետո կատակներ անողներին անվանում են «ապրիլյան հիմարներ»: Աշխարհի մի շարք երկրներում, օրինակ Ուկրաինայում և Բուլղարիայում, այդ օրը փառատոններ են անցկացվում: Տոնի առաջին հիշատակությունը թվագրվում է 1686-ով, երբ գրող Ջոն Օբրին հիշատակեց «Fools Holiday»-ը:

Ապրիլմեկյան ամենահայտնի կատակները

Որոշ լրագրողներ հայտարարեցին, թե Apple ընկերությունը գնում է Beatles-ը (ճանաչված երաժշտական խումբ), ինչը մինչև հիմա կատակ է երաժշտական շրջանակներում:

1915 թվականի ապրիլի 1-ին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանական ճամբարի առջև հայտնվեց ֆրանսիական ինքնաթիռ և հսկայական ռումբ նետեց: Պայթյուն տեղի չունեցավ.ռումբի վրա գրված էր «Շնորհավոր ապրիլի 1»:

1957-ին էլ BBC-ն հրապարակել էր Շվեյցարիայում մակարոնի չտեսնված բերքի մասին նյութ. շատերը նամակներ էին ուղղում ընկերությանը` նշելով, թե մինչ այդ վստահ էին, որ մակարոնն ալյուրից են պատրաստում:

Google ընկերությունը ևս կատակել է օգտատերերի հետ: 2013-ին հայտարարվեց, թե շուկայում հայտնվում է նոր ծառայություն` Google Nose-ը (Գուգլ քիթ), որը, իբրև թե կարող էր բույրեր արձակել սարքի վրա, որով աշխատում է օգտատերը:

Բոլոր ժամանակներում էլ որակյալ հումորն ու երգիծանքը եղել են զորեղ միջոցներ բազմաթիվ խնդիրների, հոգսերի հաղթահարման համար:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more