▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստղիկ Սաֆարյանի նոր երգը ներկայացնում է ծնողազուրկ երեխաների ապրումները, զգացմունքները

 

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը կոչ է անում չանտեսել մեզ շրջապատող ծնողազուրկ երեխաներին՝ «որբուկներին», ովքեր ունեն մեր կարիքը: Life.panorama.am-ին երգչուհին պատմել է, որ նոր երգը, որի հիման վրա արդեն տեսահոլովակ է նկարահանել՝ ուղղված է հենց այս կարեւոր թեմային.
«Անկեղծ ասած այս շրջանի համար մեկ այլ երգի համար էի տեսահոլովակ նախատեսել, բայց տաղանդավոր ստեղծագործող Լաուրա Հովհաննիսյանը ցույց տվեց ինձ այս երգի խոսքերը եւ առաջարկեց գրել դրա համար երաժշտություն, ես անմիջապես մտափոխվեցի եւ որոշեցի, որ նրա այդ գաղափարը պետք է կյանքի կոչել. Ես սիրով ներգավվեցի Լաուրայի գաղափարի մեջ, մեծ սիրով գրեցի երաժշտությունը եւ արդարացրեցի Լաուրայի վստահությունը: Պետք է հատուկ նշեմ, որ մեծ ոգեւորությամբ եմ աշխատում այս գործի վրա, քանի որ այստեղ կան մեծ մարդասիրական միտումներ»,- պատմեց Աստղիկն ու շարունակեց.
«Երգը շատ խորը եւ լուրջ թեմայի մասին է, այն ներկայացնում է «որբուկների», ծնողազուրկ երեխաների ապրումները, զգացմունքները, այն տարբեր պատճառներից ելնելով մանկատանը հայտնված կամ անօթեւան մնացած երեխաների մասին է, ովքեր շատերի կողմից անտեսված են: Երգը կոչվում է «Որբուկ», մենք փորձում ենք այս երգով եւ տեսահոլովակով մարդկանց ուշադրությունը ուղղել նման երեխաներին, հորդորում ենք ջերմություն եւ կամեցողություն փոխանցել նրանց, ասել եւ ցույց տալ, որ իրենք միայնակ չեն այս մեծ աշխարհում»:
Այս տեսահոլովակով Աստղիկ Սաֆարյանը ոչ միայն ցանկություն ունի օտար մարդկանց ուշադրությունը ուղղել անօթեւան եւ որբ երեխաներին, այլեւ հույս ունի, որ այս աշխատաքնով իրենց երեխաներին մանկատուն տարած ծնողները կհասկանան սխալն ու կփորձեն ուղղել այն. «Միգուցե այս տեսահոլովակը հասնի շատ ու շատ ծնողների, գուցե նրանց մեջ սառած զգացմունքներն արթնանան եւ ցանկանան վերադարձնել իրենց երեխաներին, որոնցից տարբեր պատճառներով հրաժարվել են»:
Խոսելով տեսահոլովակի մասին՝ Աստղիկը նկատեց. «Այս հուզիչ երգի տեսահոլովակը վստահեցի Արմեն Փիրիմասիհիին, ով փորձել է սցենարային մասը գերակշռելով՝ ներկայացնել գխավոր հերոսի՝ «որբուկի» բոլոր ապրումները: Այս տեսահոլովակում ամբողջությամբ այլ մոտեցում կա թե երգի, թե իմ կերպարի առումով, այսինքն՝ սա իմ նախորդ աշխատանքներից բավականին տարբերվող կլինի: Տեսահոլովակս էկրաններին կլինի դեկտեմբեր ամսին, բայց երգի եւ տեսահոլովակի փակ շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 29-ին՝ Լաուրա Հովհաննիսյանի Գրական երեկոյի ժամանակ»:

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը կոչ է անում չանտեսել մեզ շրջապատող ծնողազուրկ երեխաներին՝ «որբուկներին», ովքեր ունեն մեր կարիքը: Երգչուհին պատմել է, որ նոր երգը, որի հիման վրա արդեն տեսահոլովակ է նկարահանել՝ ուղղված է հենց այս կարեւոր թեմային.

«Անկեղծ ասած այս շրջանի համար մեկ այլ երգի համար էի տեսահոլովակ նախատեսել, բայց տաղանդավոր ստեղծագործող Լաուրա Հովհաննիսյանը ցույց տվեց ինձ այս երգի խոսքերը եւ առաջարկեց գրել դրա համար երաժշտություն, ես անմիջապես մտափոխվեցի եւ որոշեցի, որ նրա այդ գաղափարը պետք է կյանքի կոչել. Ես սիրով ներգավվեցի Լաուրայի գաղափարի մեջ, մեծ սիրով գրեցի երաժշտությունը եւ արդարացրեցի Լաուրայի վստահությունը: Պետք է հատուկ նշեմ, որ մեծ ոգեւորությամբ եմ աշխատում այս գործի վրա, քանի որ այստեղ կան մեծ մարդասիրական միտումներ»,- պատմեց Աստղիկն ու շարունակեց.

«Երգը շատ խորը եւ լուրջ թեմայի մասին է, այն ներկայացնում է «որբուկների», ծնողազուրկ երեխաների ապրումները, զգացմունքները, այն տարբեր պատճառներից ելնելով մանկատանը հայտնված կամ անօթեւան մնացած երեխաների մասին է, ովքեր շատերի կողմից անտեսված են: Երգը կոչվում է «Որբուկ», մենք փորձում ենք այս երգով եւ տեսահոլովակով մարդկանց ուշադրությունը ուղղել նման երեխաներին, հորդորում ենք ջերմություն եւ կամեցողություն փոխանցել նրանց, ասել եւ ցույց տալ, որ իրենք միայնակ չեն այս մեծ աշխարհում»:

Այս տեսահոլովակով Աստղիկ Սաֆարյանը ոչ միայն ցանկություն ունի օտար մարդկանց ուշադրությունը ուղղել անօթեւան եւ որբ երեխաներին, այլեւ հույս ունի, որ այս աշխատաքնով իրենց երեխաներին մանկատուն տարած ծնողները կհասկանան սխալն ու կփորձեն ուղղել այն. «Միգուցե այս տեսահոլովակը հասնի շատ ու շատ ծնողների, գուցե նրանց մեջ սառած զգացմունքներն արթնանան եւ ցանկանան վերադարձնել իրենց երեխաներին, որոնցից տարբեր պատճառներով հրաժարվել են»:

Խոսելով տեսահոլովակի մասին՝ Աստղիկը նկատեց. «Այս հուզիչ երգի տեսահոլովակը վստահեցի Արմեն Փիրիմասիհիին, ով փորձել է սցենարային մասը գերակշռելով՝ ներկայացնել գխավոր հերոսի՝ «որբուկի» բոլոր ապրումները: Այս տեսահոլովակում ամբողջությամբ այլ մոտեցում կա թե երգի, թե իմ կերպարի առումով, այսինքն՝ սա իմ նախորդ աշխատանքներից բավականին տարբերվող կլինի: Տեսահոլովակս էկրաններին կլինի դեկտեմբեր ամսին, բայց երգի եւ տեսահոլովակի փակ շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 29-ին՝ Լաուրա Հովհաննիսյանի Գրական երեկոյի ժամանակ»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more