Չինաստանի Լիաոնին նահանգի բնակիչներն ականատես են եղել արտասովոր տեսարանի, որն աստվածաշնչյան դրվագ է հիշեցրել, գրում է Daily Mail-ը։
Նահանգի բնակավայրերից մեկն են լցվել հազարավոր գորտեր, որոնք այնքան շատ են եղել, որ ծածկել են ամբողջ գետինը։
Աստվածաշնչում նմանատիպ դրվագ է նշվում, երբ բազմահազար գորտեր լցվում են Եգիպտոս և ծածկում Նեղոս գետը։
Նշվում է, որ բոլոր երկկենցաղները եկել են հարևանությամբ գտնվող լճից։ Մարդիկ դժվարությամբ են տեղաշարժվել, քանի որ փորձել են չտրորել անսպասելի հյուրերին։
Չինաստանի Լիաոնին նահանգի բնակիչներին զարմացրել են բնակավայրերից մեկի փողոցները ծածկած հազարավոր գորտերը: Կարելի է ասել չինացիները աստվածաշնչյան դրվագի ականատես են եղել, որովհետև նման արտասովոր տեսարանի նկարագրություն կա հենց Աստվածաշնչում՝ բազմահազար գորտեր լցվում են Եգիպտոս և ծածկում Նեղոս գետը:
Daily Mail-ը նշում է, որ բոլոր երկկենցաղները եկել են հարևանությամբ գտնվող լճից։ Մարդիկ դժվարությամբ են տեղաշարժվել, քանի որ փորձել են չտրորել անսպասելի հյուրերին։