«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի
«Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հանրաքվեի գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության շրջանակներում Ազատության հրապարակում այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ին, հրավիրում է մամուլի ասուլիսներ:
Ասուլիսները տեղի կունենան ժամը 12-ին, 15-ին և 18-ին:
Երեկոյան՝ ժամը 20:00-ից հետո, հանրաքվեի գործընթացի վերաբերյալ տեղեկույթը պարբերաբար կհաղորդվի հանրահավաքի ձևաչափում: