▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Կարապետյանը ոստիկանին վերածեց գազանի...

 

 Այսօր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ, իմ լավ բարեկամ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ ոստիկանության գործողությունները եղել են օրինաչափ, առկա են մի քանի թերություն, որոնք կշտկվեն:
Ի՞նչ է սա նշանակում: Ոստիկանության կողմից եղել են ոչ իրավաչափ գործողություններ, ակնհայտ բռնություն, իշխանության գերազանցում, ակնհայտ 16 տարին չլրացած անձանց նկատմամբ հետապնդում...
Մի՞թե սրանք ընդամենը թերություններ են...
Ավելին, ոստիկանությունը, Աշոտ Կարապետյանի մտահղացմամբ, հարձակվեց խաղաղ մարդկանց վրա, ապա ուղարկելով Ազատության հրապարակ՝ այնտեղ առավ աքցանի մեջ...
Թե ինչպես կորակի այս ամենը Վլադիմիր Գասպարյանը՝ չգիտեմ, բայց գեներալ Աշոտ Կարապետյանը պիտի անհապաղ պաշտոնանկ արվի, որովհետև տևական ժամանակ Վլադիմիր Գասպարյանը կերտեց հայ ոստիկանի կերպարը, իսկ Կարապետյանը ոստիկանին վերածեց գազանի...

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more