▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասմունքում է Երևանը

Պոեզիայի միջազգային օրը Երևանում նշվել է տարբեր միջոցառումներով: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ հայ մեծերի հուշարձանների մոտ անվանակիր դպրոցների աշակերտները բացօթյա ընթերցումներ են կազմակերպել: 
 «Յուրաքանչյուր այսպիսի օր մենք փորձում ենք դարձնել հիշարժան առաջին հերթին հենց դպրոցականների համար, որոնք այսօր կրթվում և դաստիարակվում են գրականությամբ և հատկապես չափածո ստեղծագործություններով: Այս միջոցառումներով մենք մեր խոնարհումն ենք բերում հայ պոետներին և պոեզիային: Միջոցառումներ են տեղի ունեցել առհասարակ հանրակրթական բոլոր դպրոցներում»,-նշել է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
 Միջոցառումներին ներկա են գտնվել ու աշակերտներին միացել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ինչպես նաև այլ գրողներ, գրականագետներ ու պարզապես պոեզիայի սիրահարներ: 
 Մի խումբ դպրոցականներ էլ հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում և հաճելի անակնկալ մատուցել աշխատակազմին՝ նվիրելով իրենց կողմից պատրաստված ստեղծագործությունների թերթոններ, նաև ասմունքել ու հանդես եկել երաժշտական կատարումներով: 
 Աշակերտները հանդիպել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ և զրուցել հայ ու համաշխարհային գրականությունից, պոեզիայից: 
 Պոեզիայի օրը նշվել է նաև մայրաքաղաքի մշակութային հաստատություններում՝ գրադարաններում և մշակութային կենտրոններում: 
 «Հայ Արտ» մշակութային կենտրոնում էլ կազմակերպված ցերեկույթին ներկաները վայելել են Ջիվանու պոեզիայի ընթերցումներ՝ երաժշտական կատարումներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more