▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասեմ հրաժարվելու եմ ՀՀԿ-ից, դուք ինձ կհարգե՞ք. Վարդան Արամյան

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը երեկվա իր ասուլիսում  նշել է,  որ երկրում ստեղծված լարվածությունն ունենում է իր ազդեցությունը, և դրա շարունակական դրսևորումները կարող են տնտեսական ակտիվության վրա ազդեցություն ունենալ։ Օրինակ՝ մինչեւ ապրիլի 23-ը, եվրոպարտատոմսերի տոկոսադրույքների աճ է նկատվել, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նվազել։ Նախարարի պաշտոնակատարը կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակը մեղմելու ճիշտ լուծումը երկխոսությունն է: Սակայն Հանրապետականի անդամը տեղյակ չէ, թե մայիսի 1-ին վարչապետի ընտրության հարցում ինչ որոշում է կայացվել կուսակցությունում: «Քննարկվում է, դրա մասին լրացուցիչ կտեղեկացվի: Նորից եմ ուզում ասել, ես ճիշտ մարդը չեմ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Իսկ արդյո՞ք Վարդան Արամյանը կհամաձայնվի աշխատել Նիկոլ Փաշինյանի ձեւավորած կառավարությունում: «Եթե ես ձեզ հիմա ասեմ՝ այ գիտեք ինչ, ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից եւ աշխատելու եմ, դուք ինձ կհարգե՞ք»,-հարցին հարցով է պատասխանել Վարդան Արամյանը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more