«Ռոբերտ Քոչարյանի կուսակցության տեղապահ Օսկանյանը, տրորելով բարոյականության բոլոր արահետները, ար- դարանում է՝ «Նախկինում, եթե սխալներ են եղել, դա չի նշանակում, որ հավերժ այդ սխալները պիտի կրկն- վեն․․․»:
Հիշողությամբ տառապող այս մարդու տրամաբանությամբ Հոկտեմբերի 27-ը, Ապրիլի 12-ը, Մարտի 1-ը, 1998-2008 թվականներին՝ արյունոտ տասնամյակում կատարված սպանությունները լոկ սխալներ են, այլ ոչ թե մեծագույն հանցագործություններ:
Էլ չենք խոսում բազմաթիվ տնտեսական հանցագոր- ծությունների մասին՝ գույք պարտքի դիմաց, օլիգարխայի ձևավորում, Լինսի հիմնադրամի մսխում և այլն:
Այս ամենի մասին պետք է խորհեն բոլոր այն կուսակ- ցությունները և անհատները, որոնք կհամագործակցեն այդ կուսակցության հետ: Համագործակցելիս՝ նրանք կարդարացնեն այդ տարիների բոլոր հանցագործությունները»,-գրել է Լյովա Եղիազարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում