Hraparak.am-ը գրում է. Ենոքավան գյուղի մոտակայքում քրեական միջադեպ է գրանցվել։ Մի տղամարդ, ներկայանալով որպես տարածքի տեր, մոտեցել է Երևանից ժամանած մի խումբ հանգստացողների և արգելելով նրանց մուտքը անտառ՝ գումար է պահանջել նրանցից։ Մարդիկ չեն ենթարկվել, որից հետո «տարածքի տերը» քաշքշել է նրանց, ծեծկռտուք է սարքել՝ թույլ չտալով, որ մտնեն անտառ։ Կայքին զանգահարել է միջադեպի մասնակիցներից մեկը՝ Վարդան Մայիլյանը, ով փորձել է բացատրել անծանոթին, որ անտառը բոլորինն է հավասարապես, և որ նա իրավունք չունի գումար ուզել իրենցից։ Այժմ Վարդան Մայիլյանը գտնվում է Իջևան քաղաքի հիվանդանոցում։ Տարածքի տերը երկաթյա առարկայով հարվածել է Մայիլյանին, արյունլվա է արել գլուխն ու դեմքը։
«Մանկավարժներ կան այստեղ, ընկերներով՝ մոտ 15 մարդ, որոշել էինք մի քանի ժամ հանգստանալ բնության գրկում։ Մեկը եկավ, ասում ա՝ սա իմ տարածքն ա, չեք կարա գնաք Լաստիվեր, վճարեք, որ թողնեմ։ Ես նրա հետ հանգիստ խոսում էի, նա ձեռքերին ազատություն տվեց։ Խփելով, ջարդելով հարձակվեց մեզ վրա, սկսեց բրթել կանանց, թե՝ չեք գնալու ներքև»,- պատմել է Վարդան Մայիլյանը։ Նա չէր ճանաչում իր վրա հարձակված տղամարդուն։ Հայտնել է միայն, որ Լաստիվեր կոչվող տարածքում անծանոթն ունի ռեստորան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում