▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արյան մեջ ես․․․ դիակներ բերածին ծափահարել․ Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԺ-ում Փաշինյանին հոտնկայս ծափահարելու մասին

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արյան մեջ ես: Վերև ես նայում շուրջ 7000 աչքեր քեզ խելագարության են հասցնում, ձերքերիդ ես նայում Աբգարի, Մխիթարի, Արմենի, Հակոբի ու մյուսների արյունն է, գլուխդ խոնարհում ես Եռաբլուրն է` միշտ թարմ ծաղիկներով: Ուզում ես արյունը քսել ուրիշների վրա, դա որքան քո, նույնքան էլ ուրիշների գործն է, բայց քո վրայինը դրանից չի պակասի: Ալկոհոլով ու նախկինում հարստացած օլիգարխների, ձեռնասուն ընդդիմադիրների տեքստերով էլ չի պակասի: Եղբայրս չկա ու էլի եղբայրներ չկան: Ու դու պատասխան տալու ես:

Դիակներ բերածին ծափահարել: Այսպիսի բան միայն երիտթուրքերը կանեին ու արեցին: Ծափահարություններով ծափահարողներիդ ու քեզ պիտի ճանապարհեն... քեզ արժանի միակ տեղ: Որպես տիեզերական մասշտաբի ցինիկ, պատմական մասշտաբի դավաճան ու մարդասպան»։

 

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more