Իշխող ուժում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին քաղաքական հակառակորդ չեն համարում:
«Արթուր Վանեցյանը մեզ քաղաքական հակառակորդ չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով վերջին հրապարակումներին` Արարտ Միրզոյանը նկատել է. «Կենցաղային խոսակցություններ են»։
Նշենք, որ այսօր ԱԺ նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կաթողիկոսի հետ Ծիծեռնակաբերդում էր՝ հարգանքի տուրք մատուցելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: