▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Վանեցյանը չի ձերբակալվի. ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն հերքում է

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հերքեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ գործեր են նախապատրաստվում:

Լրագրողների դիտարկմանն՝ արդյոք Վանեցյանը չի՞ ձերբակալվելու ու նրա դեմ գործեր չկա՞ն, Մարտիրոսյանը բոլոր հարցերին բացասական պատասխան տվեց՝ պատասխանելով մեկ բառով. «Ո՛չ»:

Դիտարկմանը, թե Վանեցյանի հավանական ձերբակալման հետ կախված շատ լուրեր կան, Մարտիրոսյանն ասաց, որ հերքում է դրանք:

«Պետք չի այդպիսի ստահոդ լուրեր տարածելԻ՞նչ ձերբակալելու մասին է խոսքը, ո՞վ է տարածում այդ լուրերը», - ասաց նա:  

Խոսելով ԱԱԾ-ում անցկացվող ՊՎԾ ստուգումներին՝ Մարտիրոսյանն ասաց, որ դրանք կապ չունեն Վանեցյանի հետ ու պարզապես ՊՎԾ հերթական ստուգումներն են:

«ՊՎԾ-ն իր հերթական ստուգումներն է իրականացնում, առաջիկայում կլինի տեղեկատվություն, կտեսնեք: Արթուր Վանեցյանի հետ դա կապված չէ, ուղղակի ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակներում մեր ֆինանսական գործողությունները մոտ 2 տարվա կտրվածքով ուսումնասիրում է», - ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more