▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աղաբեկյանը՝ Ռուսաստանից ԼՂՀ ՊԲ- ին ուղարկված օգնության մասին

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է, թե ԼՂՀ-ն  նյութական  ինչ օգնություն է ստացել Ռուսաստանից:

1. Մոսկվայաբնակ Կարեն Խաչատրյանը և իր ընկերները նվիրել են 10 հատ ՈՒԱԶ և 2 նիվա մակնիշի ավտոմեքենաներ: ՈւԱԶ-ները հանձնվել են ԼՂՀ պաշտպանական բանակին, իսկ նիվաներից մեկը՝ 3 տանկ խոցող շարքային զինծառայող Մարատ Պետրոսյանին, մյուսը՝ ուղղաթիռ խոցող շարքային զինծառայող Գևորգ Մանուկյանին:

2. Մոսկվայաբնակ Արթուր Վարժապետյանը, որը յուրաքանչյուր տարի ավտոմեքենաներ է նվիրաբերում ԼՂՀ կառավարությանը, այս օրերին ևս Արցախ է ուղարկել 4 ՈՒԱԶ և 6 Նիվա մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հանձնվել են ԼՂՀ Պաշտպանական բանակին:

3. Յարոսլավի հայկական համայնքի կողմից համայնքի ղեկավար Վահագն Խաչատրյանի ներկայացուցիչը ԼՂՀ կառավարությանն է հանձնել 2 սանիտարական ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, որոնցից մեկը հանձնվել է Պաշտպանական բանակին, իսկ մյուսը Մարտակերտի վարչական շրջանին:

4. ՌԴ Իրկուտսկ քաղաքում բնակվող Արթուր Գասպարյանի և Իրկուտսկի մարզի Նիժնեուդինսկ քաղաքի 35 հայ ընտանիքների միջոցներով Պաշտպանության բանակին է հանձնվել «ՈւԱԶ» մակնիշի երկու շտապօգնության մեքենաներ:

Նմանատիպ այլ օգնություններ լինելու դեպքում, անպայման կտեղեկացնեմ մեր հայրենակիցներին:

Կան այլ օգնություններ ևս, որոնք ուղղված են ԼՂՀ ՊԲ-ին, բայց իրավասու չեմ հրապարկելու դրանք:

Արթուր Աղաբեկյանը ավելացրել է նաև, որ  ավելի մանրամասն տեղեկություններ օպերատիվ շտաբը կհրապարակի ծրագրային խնդիրները ավարտելուց հետո: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more