▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթիկցի և մարտակերտցի երեխաները տոնական օրերին հյուրընկալվել են Դավթաշեն վարչական շրջանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել էին Երևան` մասնակցելու մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:

ԼՂՀ Մարտակերտ քաղաքի 10 և ՀՀ Արթիկ քաղաքի 17 երեխաները հյուրընկալվել էին Դավթաշեն վարչական շրջանում: Երևանի տոնական միջոցառումներին մասնակցելուց հետո արթիկցի և մարտակերտցի դպրոցականների համար կազմակերպվել էր այցելություն նաև Գառնիի տաճար և Գեղարդի վանք:

Բացի հարուստ տպավորություններից, երեխաներն իրենց հետ հայրենի քաղաքներ են տարել նաև Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի անունից հանձնված նվերները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more