Դեկտեմբերի 3-ին Բելգրադում տեղի ունեցավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 22-րդ նիստը, որի ընթացքում իր ելույթի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ելույթը շատ տեղին էր և ուշագրավ այնքանով, որ իր մեջ պարունակում էր թիրախավորված մի շարք շեշտադրումներ:
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և դրա խորհրդին, հայ ժողովրդի հետ միջազգային հանրության համերաշխության դրսևորումներին։ Նշվեց, որ դեկտեմբերի 9-ին, առաջին անգամ կնշվի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրը, որի հռչակումը առաջարկվեց Հայաստանի կողմից նախաձեռնված և 2015թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունված՝ Ցեղասպանության կանխարգելման բանաձևով, որն այնուհետև արժանացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավանությանը՝ կրկին Հայաստանի նախաձեռնությամբ:
Այս հայտարարությունը իր մեջ շատ կարևոր բովանդակային տարրեր է պարունակում: Սրանով արտգործնախարարը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանը ստանձնել ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման պայքարի դրոշակակրի և առաջամարտիկի հանձնառությունը:
Նախարարը այդ բարձր ամբիոնից ևս մեկ անգամ հիշեցրեց բոլորին, որ Հայաստանը երկու տարի առաջ առաջիններից էր, որ ԵԱՀԿ շրջանակներում դատապարտեց Իրաքում և Սիրիայում ահաբեկչական խմբերի կողմից իրականացված վայրագությունները, երբ դրանք դեռ այս աստիճան թափ չէին հավաքել:
Ելույթի մեջ մեծ տեղ էր հատկացված նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և Ադրբեջանի ապակառուցողական քայլերին: Այս առումով նախարարի մերկացնող ելույթը քարը քարի վրա չթողեց սուլթանական Ադրբեջանից:
Մանրամասնությամբ ներկայացվեց այն, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է խարխլել խաղաղ գործընթացը և պարծենում է, թե կարող է հակամարտությունը լուծել նավթային եկամուտների հաշվին սպառազինմամբ։ Բացի այդ ներկայացվեց, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը ամեն անգամ քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձում է այդ կերպ կոծկել կոնֆլիկտը կարգավորելու հարցում Բաքվում քաղաքական կամքի բացակայությունը:
Նախարարը իր խոսքում նաև շեշտեց այն, որ Ադրբեջանի մոտեցումները հակասում են համանախագահ պետությունների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին և տարրերին:
Կարելի է հստակ ասել, որ այս համակողմանի ելույթով նախարարը ևս մեկ անգամ միջազգային հանրությանը հավաստիացրեց, որ խաղաղության գործընթացի համար առաջին հերթին անհրաժեշտ է բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի սանձահարում։
Արտգործնախարարի ուշագրավ ելույթը Բելգրադում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more