▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշ Ասատրյանը՝ 60 կգ նիհարելու և կնոջ արձագանքի մասին․․․

«EXCLUSIVE» հաղորդմանը հյուրընկալվել էր երգիչ Արտաշ Ասատրյանը։

Խոսելով առողջության և ընդամենը 3-4 տարում գրանցած ֆանտաստիկ արդյունքի՝ 58-60  կգ  քաշի  նվազեցման մասին, Արտաշ Աստրյանը անկեղծացավ.«Կորոնաից հետո գիրության խնդիրն ինձ մոտ ավելացել էր։ Գիրությունը բոլորի մոտ է առողջական խնդիրներ առաջացնում։

Շատ–շատ պետք է վազես, ջիմերից դուրս չգաս ՝ էդքան քաշ անհնար էր նվազեցնել։

130 կգ –ից  ավելի  էի ՝  խնդիր  էր ։   Մտածեցի  ամենակարճ  ճանապարհը։  Մենք  ժամանակ  էլ  չունենք  էդ ամեն ինչին՝ համ երիտասարդանանք , համ քաշը նվացեցնենք։ Դեռ շուտ էի ուզում անել ՝ քննարկումներ էի անում։ Ընտանիքս ինձ հետ չէր՝ ես հայրենիքում էի, ընտանիքս՝ դրսում։ Որոշեցի շատ արագ անել, որ ոչ  մեկ  չխանգարի ՝  ամեն  մեկն  իր  կարծիքն  ուներ ։  Աղջիկս  էր  միայն  հայրենիքում ,  միասին  գնացինք՝ բարով – խերով  արեցինք վիրահատությունը։  Նոր  ընտանիքս  իմացավ՝  «վայ, վայ…» ։  Ասեցի էլ վայ չկա գնում էնք առաջ»։Երգիչը նշեց նաև , որ անգամ մինչ օրս էլ մարդիկ կան, որ տեսնելով իրեն տարակուսում են ՝ նա է , թե՞ ո՛չ։

Իսկ արդեն ամենահետաքրքիր մասերից մեկի՝ կնոջ արձագանքի մասին Արտաշը պատմեց.

«Արդեն փոխվել էի, առաջին հանդիպումն էր.  իրար գրկեցինք՝ կարոտել էինք։

Ասեց ՝«ուրիշմարդ ես դարձել Արտաշ»։ Ասեցի ՝ «հենց էդ էի ուզում Աննա ջան»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝ Asekose.am-ի արխիվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more