Armlur.am-ը գրում է. Այսօր` հունիսի 22-ի վաղ առավոտյան, արտառոց միջադեպ է գրանցվել մայրաքաղաք Երևանի երթուղային տրանսպորտներից մեկում: Մեզ հայտնի դարձավ, որ թիվ 46 միկրոավտոբուսում կողոպուտի փորձ է կատարվել, որը ոչ միայն անհաջող ավարտ է ունեցել, այլև միջադեպի արդյունքում տուժողներ են եղել:
Այսպես, ականատեսներից մեկի խոսքով` ուղևորներից երկու երիտասարդ փորձել են անչափահաս ուղևորի գրպանից ինչ-որ բան գողանալ, սակայն հենց նույն վայրկյանին անչափահասը նկատել է և աղմուկ է բարձրացրել: Այս պահին գրպանահատները հարվածներ են հասցրել երեխային, ապա անցել մյուս ուղևորներին: Սրա հետևանքով անգամ մի կնոջ քիթն է վնասվել: Այս ամենից անմիջապես հետո երիտասարդները փախուստի են դիմել: