▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք և լպիրշ պահվածք Երևան-Գյումրի գնացքում

hraparak.am-գրում է. ուրբաթ օրը՝ երեկոյան, Երևանից Գյումրի մեկնող գնացքի ուղևորները չեն հասցրել ձանձրանալ: 50-անց պարսկահայ տղամարդը, հարբած վիճակում,գաստրոլներ է տվել՝ լարված պահելով ողջ ուղևորներին:

Տղամարդը հանել է հագի շորերը, մնացել է միայն գիշերազգեստով, ապա կերուխում անելուց հետո օղու դատարկ շշերը նետել է ուղևորների վրա: Նրա լպիրշ պահվածքը հատկապես սարսափի մեջ է պահել երիտասարդ աղջիկներին: «Իմ համբերությունը վերջացավ, երբ ուզում էր իջեցնել վարտիքը՝ միզելու համար, քիչ էր մնում անասունին սպանեի, երկաթուղու անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս, որ ձեռք տայինք, ասացին ճշտել են՝ ազգությամբ հայ է, Պարսկաստանի քաղաքացի, մատով կպնենք, դեսպանատուն կդիմի»,-պատմեց ուղևորներից մեկը:

Անվտանգության աշխատակիցներն ուղևորներին հորդորել են մի կերպ հանդուրժել իրավիճակը մինչև գնացքը կհասնի Գյումրի կայարան: Ի դեպ Երևանից Գյումրի գնացքը հասնում է 3 ժամ 10 րոպեում: Գյումրիի կայարանում պարսկահայի արկածներն ավարտվել են, երբ ոստիկանները շրջափակել են նրան:

Տղամարդուն ոստիկանական բաժանմունք են տեղափոխել գիշերազգեստով, քանի որ հագուստն ու դրամապանակը, որում ականատեսների խոսքերով՝ բավական գումար կար, հասցրել են գողանալ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more