Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում է հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու հարցը:
Նիստը դռնբաց է։
Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման ընդունման դեպքում՝ իրավունքի ուժով կհայտարարվի Ազգային ժողովի նիստ, որտեղ պատգամավորներին ևս հնարավորություն կտրվի հնչեցնել իրենց հուզող հարցերն ու ստանալու դրանց պատասխանները:
Նշենք, որ մոտ մեկ ժամ քննարկումից հետո կառավարության նիստը ընդմիջվել է մեկ ժամով։