▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Աշտարակ քաղաքում. դանակահարված 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող- ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 հոգի:

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից:

Այս պահին մարզի քննչական վարչության պետը, Աշտարակի ոստիկանապետը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը Սիսակյան փողոցում հայտնաբերել են Toyota Land Cruiser մակնիշի 31 VN 333 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան արյան հետքեր և ճանապարհի մեջտեղում էլ նույնպես կա բավականին չափ թափված արյուն և մեկ հողաթափ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ վիրավորներն են՝ 40-ամյա Վաչե Մովսիսյանը, 39-ամյա Արմեն Միրզոյանը, 32-ամյա Ռաֆիկ Ջուլհակյանը, 47-ամյա Գևորգ Գարանյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more