▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Զեյնալյանին մի քանի աղաղակող դրվագ հիշեցվեց, որտեղ նա լռել է, չնայած որ իրավապաշտպան է

Ագնեսա Խամոյանը Արտակ Զեյնալյանին մի քանի աղաղակող դրվագ հիշեցրեց, որտեղ նա լռել է, չնայած որ իրավապաշտպան է։

Ունեիք թաղապետ, որը ծեծեց ակտիվիստի, ևԴուք, որպես իրավապաշտպան, այդ մասին բառ չեք ասել, Սահմանադրությամբ եկեղեցուն բացառիկություն է տրված, բայց Նիկոլ Փաշինյանը միջամտում է եկեղեցու գործերին, և Դուք լռում եք։ Ապա հարցրեց` եթե Դուք էլ sms ստանաք Փաշինյանից, որ դժգոհ է ՍԴ դատավորի ձեր աշխատանքից, որո՞նք կլինեն ձեր գործողությունները։

ՍԴ դատավորի թեկնածու Զեյնալյանը նշեց, թե տարբեր իշխանությունների օրոք ավելի քան 120 դիմում է ներկայացրել ՍԴ, խոսեց իր գաղափարներից, բայց այդպես էլ չպատասխանեց բուն դիտարկումներին և հարցին։

***

Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ ԱԺ պատգամավորների քվեարկության արդյունքում՝ Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում։

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 67, դեմ՝ 0։

Նշենք, որ Զեյնալյանը նախկինում զբաղեցրել է ԱԺ պատգամավորի և Արդարադատության նախարարի պաշտոնը։ Նա այսօր վայր է դրել Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամի մանդատը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more