▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտահայտություններ, որոնցից հետո ձեր երեխան իրեն ավելի երջանիկ կզգա

1. Ես քեզնով հպարտանում եմ: Նույնիսկ եթե դու նման հրաշալի երեխա չլինեիր, ես, միևնույն է, քեզնով կհպարտանայի:

2. Ես քեզ հավատում եմ:

3. Ես գիտեմ, որ վերջերս քիչ ենք դեմ առ դեմ շփվել: Սակայն ես ցանկանում եմ, որ դու իմանաս, որ ես քեզ ընդունում եմ՝ ինչպիսին էլ, որ լինես, անկախ այն բանից՝ համաձայն եմ քեզ հետ, թե ոչ:

4. Չեմ կարողանում հավատալ, թե դու որքան ... (գեղեցիկ ես, խելացի ես և այլն):

5. Դու, իհարկե, կարող ես քեզ զգալ ոչ այնքան ..., ես քեզ սիրում եմ հենց այդպիսին և չէի ցանկանա, որ դու ուրիշ լինեիր:

6. Անկախ այն բանից, թե ինչ աստիճանի հիմարություն կանես, ես միշտ ուրախ կլինեմ, որ դու իմ երեխան ես, և ցանկացած դեպքում քեզ կներեմ:

7. Ես տեսա, թե ինչպես ես դու ...: Ես քեզնով այնպես եմ հպարտանում:

8. Ես քեզ ներում եմ, և այլևս դրան չենք վերադառնա, լա՞վ:

9. Ես ցանկանում եմ ողջ երեկոն անցկացնել քեզ հետ: Ինչո՞վ ես ուզում զբաղվել:

10. Հիշում եմ այն ժամանակը, երբ ես ... : Ես ինձ այնքան ... էի զգում: Չգիտեմ, թե նման է դա արդյոք նրան, ինչ դու հիմա ես զգում, սակայն ինձ համար դա ծանր ժամանակ էր:

11. Շատ եմ ափսոսում: Կներե՞ս ինձ ... համար:

12. Ես սա բերել եմ քեզ համար, հենց այնպես:

13. Վերջերս նկատել եմ, որ վատ առաջընթաց չունես ... ՝ հատկապես, երբ դու ... :

14. Այո՛, տանը ուտելիք կա:

15. Ես հիանում եմ նրանով, թե ինչպես ես դու ...: Իրականում ես շատ բան կարող էի սովորել քեզնից այդ ոլորտում:

16. Դա իսկապես իմաստուն ընտրություն էր:

17. Այսօր ոչ մի առօրյա գործ։

 

Աղբյուրը` Life.panorama.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more