|
Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը ՀՀ-ում շարժում էր սկսել՝ պահանջելով ոչ միայն չիրականացնել սահմանազատումը, այլև ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ։ «Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, տրվելով բարձրաստիճան հոգևորականների և նրանց աջակցող ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող այս ապատեղեկատվական արշավին, ովքեր պնդում էին, թե ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ադրբեջանին զիջել Հայաստանի ինքնիշխան տարածքները և այնտեղ գտնվող հնամյա եկեղեցիներն ու բնակավայրերը, դուրս եկան փողոց: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ էր սա նշանակում մեր կառավարության և մեր քաղաքական թիմի համար, որը իշխանության եկավ 2018 թվականին ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում: Եվ ինչպե՞ս լուծեցինք այս խնդիրը: Մենք խոսեցինք մեր ժողովրդի հետ, և այժմ Կիրանցում, որը եկեղեցական ընդդիմադիր շարժման առաջնորդները դարձրել էին իրենց խորհրդանիշը՝ համոզելով մարդկանց, թե գյուղը կդատարկվի, 2024 թվականից՝ սահմանազատումից ի վեր, տների թիվը աճել է 50 տոկոսով՝ կառավարության աջակցությամբ։ Այսօր այն բացարձակապես խաղաղ, անվտանգ և գունագեղ բնակավայր է»։ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում․ Դիտեք նաև՝ |
«Արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ ակտիվացնելու Ղարաբաղյան շարժումը»․ Նիկոլ Փաշինյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


