Armlur.am-ը գրում է.
2016-ի մուտքը մեր երկիր հուսադրող և ուրախ դեպքերով չառանձնացավ: Հանրությունն արդեն տևական ժամանակ է՝ մտահոգված է սուր-շնչառական հիվանդությունների աննախադեպ տարածմամբ: Վարակների թվում է նաև H1N1՝ «խոզի գրիպ» կոչվող տեսակը: Armlur.am-ը բազմիցս անդրադարձել է քաղաքացիներին հուզող խնդրին՝ ինչպե՞ս է պետք ձեռք բերել հիվանդությունը բուժող միակ, բավականին թանկ՝ 19 հազար 800 դրամ արժեցող «Տամիֆլյու» դեղորայքը՝ այդպիսով հետևելով նախարար Արմեն Մուրադյանի՝ ինքնաբուժությամբ չզբաղվելու հորդորներին: Այն, որ «խոզի գրիպ» կոչվող վարակի բուժման համար եթե նախկինում նշված դեղամիջոցը անվճար էր տրվում, իսկ այժմ վաճառվում է, չի կարող հերքվել: Սա փաստել է նաև ՀՀ առողջապահության նախարարությունը՝ իր պաշտոնական կայքէջում հրապարակելով դեղորայքը վաճառող դեղատների ցանկը՝ «Անիս», «Լավանդա», «Վագաֆարմ», «Ալֆաֆարմ» և «5+»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում