Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում վերսկսել են պարապմունքները: Առողջապահության նախարարությունը կոչ է անում ծնողներին առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ: Հորդորում է առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնական հաստատություն ուղարկելուց: Դա առաջին հերթին վնասակար է նրա առողջությանը։
Միաժամանակ, երեխան կարող է վարակը փոխանցել դասընկերներին։ Նախարարությունը հորդորում է նաև հետևել երեխայի անձնական հիգիենային, հագցնել եղանակին համահունչ: Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն` բժշկական օգնություն ստանալու համար։ Չզբավել ինքնաբուժմամբ: