▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմենիա» հեռուստաընկերությունը սկսում է «6 տարբեր Արմենիա» նախագիծը

 

Այսօր «Արմենիա Թի Վի» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունները ներկայացրել են իրենց նոր համագործակցության մասին փաստող հուշագիրը, որի համաձայն  «Արմենիա» հեռուստաընկերությունը սկսում է «6 տարբեր Արմենիա» նախագիծը: Նախագծից կարող են օգտվել միայն «Յուքոմ» ընկերության հեռուստատեսային ոլորտում տրամադրվող ծառայության բաժանորդները: Այս ալիքների հեռարձակումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ից սկսած: 

«6 տարբեր Արմենիա» նախագծի վեց ալիքներն են`«Պրեմիում», «Հայ կինո», «Ջան TV», «Քոմեդի», «Տունտունիկ» և «Սինեմաքս»: Բոլոր հեռուստաալիքները, որոնց տարբերանշանները կլինեն 1-ից 6 թվերը, կհեռարձակվեն 24 ժամ առանց գովազդային ընդմիջումների:

«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանի խոսքով, «Արմենիա» հեռուստաընտանիքի նպատակն է գոհացնել հեռուստադիտողների լայն շերտերին և որ դա իրականություն է դառնալու իրենց հուսալի գործընկեր «Յուքոմ» ընկերության հետ համագործակցության արդյունքում:  

 «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ նշել է, որ  «Արմենիան» այն առաջատար հեռուստաալիքներից է, որն այսօր հեռարձակում է բարձր որակի կոնտենտ և բավականին հետարքիր հեռուստածրագրեր և այդ վեց ալիքներից առանձնացրեց  «Հայ կինոն» ու «Տունտունիկը», որոնք ներկայացնում են հայկական մշակույթը:

«Արմենիա» հեռուստաընկերության ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Արամյանն էլ ներկայացրել է, թե որ ալիքով ինչ կարելի է դիտել: Նա ասաց, որ հեռուստավահանակի զրո կոճակի ներքո գործելու է «Պրեմիումը», այստեղ հեռարձակվելու են հեռուստաընկերության հաղորդումները HD որակով և առանց գովազդային դադարների: 

304 կոճակի ներքո գործելու է «Հայ կինո» ալիքը, որտեղ շուրջօրյա ռեժիմով ցուցադրվելու են հայկական արտադրության ֆիլմերն ու հեռուստասերիալները:

303 կոճակի ներքո գործելու է «Ջան TV»–ն և հնչելու է հայկական երաժշտություն` ինչպես նաև բացառիկ համերգներ:

302 կոճակի ներքո գործելու է «Արմքոմեդի» հեռուստաալիքը, որտեղ մեկ հարկի ներքո ներկայացվելու են հայկական հումորի բոլոր ներկայացուցիչներին՝ իրենց հումորային մանրապատումներով ու սերիալներով: Կներկայացվեն ինչպես նոր, այնպես էլ հին մանրապատումներ:

301 կոճակի ներքո կներկայացվի «Տունտունիկ» ալիքը, որտեղ 24 ժամ կցուցադրվի երեխաների համար նախատեսված ծրագրեր՝ մուլտերից մինչև ճանաչողական ֆիլմեր:

300 կոճակի ներքո կգործի «Սինեմաքս» ալիքը, որտեղ կցուցադրվեն գեղարվեստական ֆիլմեր ոչ միայն ամերիկյան այլ նաև եվրոպական արտադրության:

 
Ալիքները գործելու են «Յուքոմ»–ի բոլոր բաժանորդների համար` առանց հավելյալ գումարի անհրաժեշտության:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more