2016–ի հունվարի 2-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում 20-ամյա հղի կին է մահացել:
Բժշկական կենտրոնից հայտնել են, որ մահացածը Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակչուհի Գրետա Տոնոյանն է: Նա նախ տեղափոխվել է Հանրապետական ծննդատուն, որտեղից էլ սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն ախտորոշմամբ` Հանրապետական հիվանդանոց:
Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանի փոխանցմամբ` կինը մահացել է ոչ թե ծննդատանը, այլ հիվանդանոցում: Հոսպիտալացվել է դեկտեմբերի 31-ին, մահացել` հունվարի 2-ին:
Սա Գրետա Տոնոյանի առաջին հղիությունն էր, պտուղը` 26 շաբաթական:
Աղբյուր՝ ԲլոգՆյուզ